Գալհյոպիգեն (նորվ.՝ Galdhøpiggen), լեռ Նորվեգիայում, Սկանդինավյան լեռների ամենաբարձր կետը։ Տեղակայված է Յուտուխեյմեն լեռնազանգվածում, Սոնգեֆորդաից հյուսիս-արևելք, Սկանդինավյան թերակղզիից հարավ-արևմուտքում։ Լեռը պատված է մշտական ձյունով և սառույցով։ Համարվում է զբոսաշրջության վայր[3]։
Անվան ստուգաբանություն
Գալհյոպիգեն (Galdhøpiggen) բառացի հաճախ հազվադեպ թարգմանվում է «Գալյհո» լեռան գագաթ։ «Gald»-ը կարող է ունենալ նաև «լեռնային զառիթափ ճանապարհ» իմաստը։ Գուդբրանսդալ և Սոգնե Ֆորդոմ հնագույն քաղաքներն իրար միացնող ճանապարհն անցնում էր այստեղով։