Գայլ գետ (պատմ.՝ Լիկոս, Թերմոդոն, Կելկիտ), գետ Հայկական լեռնաշխարհում՝ Սև ծովի ավազանում, Իրիսի (Եշիլ Իրմակ) աջ վտակը։ Երկարությունը 330 կմ է։ Սկիզբ է առնում Արևելապոնտական լեռներիԳյումուշխանեի լեռնաշղթայի արևելյան լանջերից՝ մոտ 1500 մ բարձրությունից։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ մայիսին։ Խոշոր վտակը Կարահիսարն է։ Հոսում է պատմական Փոքր Հայքի տարածքով՝ ոռոգելով տարածքի զգալի մասը[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 677)։