Գավերներ Մորիս

Գավերներ Մորիս
 
Կուսակցություն՝ Ֆեդերալիստական կուսակցություն
Կրթություն՝ Կոլումբիայի համալսարան (1768)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի[1]
Ծննդյան օր հունվարի 31, 1752(1752-01-31)[2][3][4]
Ծննդավայր Morrisania, Province of New York, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր նոյեմբերի 6, 1816(1816-11-06)[2][3][4] (64 տարեկան)
Վախճանի վայր Morrisania, Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Թաղված St. Ann's Episcopal Church Graveyard
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Lewis Morris?[5]
Մայր Sarah Gouverneur?[5]
Ամուսին Anne Cary Randolph Morris?[5]
Զավակներ Gouverneur Morris II?

Գավերներ Մորիս (անգլ.՝ Gouverneur Morris, հունվարի 31, 1752(1752-01-31)[2][3][4], Morrisania, Province of New York, Բրիտանական կայսրություն - նոյեմբերի 6, 1816(1816-11-06)[2][3][4], Morrisania, Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պետական գործիչ, ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը։

Ներկայացրել է Փենսիլվանիա նահանգը 1787 թվականի Սահմանադրական կոնվենցիայում, եղել է Սահմանադրությունը և Կոնֆեդերացիայի հոդվածները ստորագրողներից մեկը, հանդիսանալով նաև տեքստի մեծ մասի հեղինակը, ինչպես նաև՝ նախաբանի հեղինակը[6]։ Այն ժամանակաշրջանում, երբ ամերիկացիների մեծամասնությունն իրեն համարում էր իրենց առանձին նահանգների քաղաքացիներ, Մորիսն առաջ էր քաշել այն միտքը, որ պետք է լինել Նահանգների միասնական միության քաղաքացիներ[7]։ Նա նաև Ֆիլադելֆիայի կոնվենցիայի այն քչերից էր, որը դեմ էր ստրկության գոյությանը։

Ծնվել է Նյու Յորքում՝ բարեկեցիկ ընտանիքում, ընտանիքի անդամները պետական պաշտոններ են զբաղեցրել։ 1764 թվականին, երբ նա ընդամենը 12 տարեկան էր ընդունվել Է Նյու Յորքի թագավորական քոլեջ (այժմ Կոլումբիայի համալսարանի Կոլումբիայի քոլեջ)։ Սովորել է իրավունք, քոլեջն ավարտել է 1768 թվականին, 1771 թվականին մագիստրոսի աստիճան է ստացել։

Նրա հարազատների ու ընկերների մեծ մասը լոյալիստներ էին, սակայն Մորիսը, երբ սկսվեց Ամերիկյան հեղափոխությունը, անցել է հայրենասերների կողմը։ Ծառայել է աշխարհազորայինների մեջ, ընտրվել է պետական և մայրցամաքային կոնգրեսում։ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում պարտվելուց հետո, 1779 թվականին տեղափոխվել է Ֆիլադելֆիա, որտեղ աշխատել է որպես փաստաբան։

1780 թվականին չպարզված հանգամանքներում կորցրել է ոտքը. պաշտոնապես պնդել են, որ դա տեղի է ունեցել անձնակազմի վթարի պատճառով ստացված ստացած վնասվածքի հետևանքով, բայց նաև ենթադրություն է եղել, որ նա անհաջող ցատկել է վագոնի պատուհանից, որտեղ գտնվել է սիրուհու հետ[8]։ Աշխատել է տարբեր հանձնաժողովներում և եղել է Սահմանադրության վերջնական տեքստի հիմնական հեղինակը։ Կոնվենցիայից հետո 10 տարի ապրել է Եվրոպայում։ Որոշ ժամանակ զբաղեցրել է սենատորի պաշտոնը, սակայն հրաժարական է ներկայացրել։

Մատենագրություն

Ծանոթագրություններ

  1. https://www.nndb.com/people/146/000049996/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  5. 5,0 5,1 5,2 Kindred Britain
  6. [1] Documents from the Constitutional Convention and the Continental Congress at the Library of Congress
  7. Wright, Jr. Robert K (1987)։ «Gouverneur Morris»։ Soldier-Statesmen of the Constitution։ United States Army Center of Military History։ CMH Pub 71-25։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-09-ին։ Վերցված է 2009-06-02 
  8. «Gouverneur Morris, Theistic Rationalist, by Gregg Frazer. Page 26»։ Allacademic.com։ Վերցված է 2010-03-19