Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է, որը հանդիպում է Իջևանի, Երևանի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում։ Կապված տարածքների ինտենսիվ յուրացման և արածեցման հետ՝ տեսակին սպառնում է բնակության շրջանների կրճատում։ Քանի որ տեսակի տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիան նվազեցվում է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։