Գեղարոտ, գետ ՀայաստանիԱրագածոտնի մարզում, Քասաղի աջ վտակը։ Սկիզբ է առնում Արագածի արևելյան լանջից՝ 3600 մ բարձրությունից և Ափնագյուղից 1 կմ հարավ-արևելք միախառնվում մայր գետին։ Երկարությունը 25 կմ է, ջրհավաք ավազանը՝ 66 կմ²։ Գետահովիտը V-աձև է և կիրճանման, ստորին հոսանքում լայնանում է։ Սնումը հիմնականում հալոցքային (69%) է, վարարումը՝ մայիս-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 0,94 մ³/վ։ Ձմռանը սառցակալում է։ Գետահովտում կան հանք, ջրերի ելքեր։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1][2]։
Պատկերասրահ
Գեղարոտ գետը հունիսին
Գեղարոտ գետը անմիջապես Գեղարոտ ջրվեժի տակ ապրիլին
Գեղարոտ ջրվեժը՝ ծածկված ձյան շերտով և Գեղարոտ գետի սկզբնամասը
Ծանոթագրություններ
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 29 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։