Գեորգե Իվանով (մակեդոներեն՝ Ѓорѓе Иванов, հանդիպում է նաև հետևյալ ուղղագրությամբ՝ Գեորգիյ Իվանով կամ Գեորգի Իվանով[1][2], մայիսի 2, 1960(1960-05-02), Valandovo, Valandovo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի պետական ու քաղաքական գործիչ, Մակեդոնիայի նախագահը 2009 թվականի մայիսի 12-ից։ 2014 թվականի նախագահական ընտրությունների արդյուքնում վերընտրվել է՝ ընտրությունների երկրորդ փուլում ստանալով ընտրությանը մասնակցածների ընդհանուր թվի 55 %-ի քվեն։
Կենսագրություն
Գեորգե Իվանովը ծնվել է 1960 թվականի մայիսի 2-ին Վալանդովո քաղաքում։ Հայրենի քաղաքում ավարտել է միջնակարգ դպրոցը։ Վալանդովոյում ապրել է մինչ 27 տարեկանը, որից հետո տեղափոխվել է Սկոպյե, որտեղ էլ բնակություն է հաստատել[3]։
Գերոգե Իվանովի մասնագիտական կարիերան սկսվել է 1988 թվականին, երբ նա սկսում է որպես խմբագիր աշխատել Մակեդոնայի Ռադիո և Հեռուստատեսության ռադիոկայանում։ Ավելի ուշ քաղաքական տեսություն ու քաղաքական փիլիսոփայություն է դասավանդել Սկոպյեի համալսարանի Իրավաբանության ֆակուլտետում։ 1999 թվականին դարձել է Աթենքի համալսարանի պրոֆեսոր[4]։
2009 թվականի ընտրությունները
2009 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածու է առաջադրվել ՄՆՀԿ-ԴԿՀՄԱՄ (Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն-Դեմոկրատական կուսակցություն հանուն Մակեդոնիայի ազգային միասնության, մակեդոներեն՝ Внатрешна Македонска Револуционерна Организација - Демократска Партија за Македонско Национално Единство) կողմից։ Ընտրությունների առաջին փուլը կայացավ 2009 թվականի մարտի 22-ին։ Այդ ժամանակ Գերոգե Իվանովն ստացավ ընտրողների ձայների 33.95 տոկոսը և անցավ երկրորդ փուլ։
2009 թվականի ապրիլի 5-ին տեղի ունեցավ ընտրությունների երկրորդ փուլը, որում Իվանովն ստացավ 453,616 քվե, այն դեպքում, երբ նրա հակառակորդ Լյուբիմոր Ֆրչկոսկին ստացավ ընդամենը 264,828 քվե[5]։ Այդպիսով՝ Գեորգե Իվանովը դարձավ Մակեդոնիայի Հանրապետության չորրորդ նախագահը՝ այդ պաշտոնում փոխարինելով Բրանկո Ցրվենկովսկուն[6]։
Գրքեր
- Цивилно општество (Քաղաքացիական հասարակություն)
- Демократијата во поделените општества։ македонскиот модел (Դեմոկրատիան մասնատված հասարակություններում. մակեդոնական մոդել)
- Современи политички теории (Ժամանակակից քաղաքական տեսություններ)
- Политички теории — Антика (Political theories — Antiquity)[7]
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|
---|
| Եվրոպական պետությունների նախագահներ | |
---|
| Ասիական երկրներ, որոնք մտնում են Եվրոպայի կազմի մեջ | |
---|
| Եվրոպական երկրների միապետներ | |
---|
|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|