Գեորգի Ադամիա
Քաղաքացիությունը | Վրաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 10, 1981[1] (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Գեորգի Ադամիա, (վրաց.՝ გიორგი ადამია, մարտի 10, 1981[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ, «Սիոնի Բոլնիս» ֆուտբոլային ակումբի հարձակվող։
Կարիերա
Գեորգի Ադամիան իր ֆուտբոլային կարիերան սկսել է իր հայրենիքում՝ Վրաստանում։ Նա սկզբում խաղացել է «ՏԳՈՒ» և «ՎԻՏ Ջորջիա» ֆուտբոլային ակումբների կազմում։ 2004 թվականին «ՎԻՏ Ջորջիա» ֆուտբոլային ակումբի կազմում դառնում է Վրաստանի չեմպիոն[2][3]։
Հայրենիքից դուրս իր առաջին ֆուտբոլային քայլերը Գեորգին կատարել է Ադրբեջանում` «Նեֆտչի» ֆուտբոլային ակումբի կազմում։ Այս ֆուտբոլային ակումբի կազմում նա խաղացել է մեկ մրցաշրջան և նրա ակումբը գրավել է երկրորդ տեղը Ադրբեջանական լիգայում։ 2005 թվականին դառնում է հերթական գավաթի խաղարկության ռմբարկուն։
Հինգ ամիս անց Ադամին տեղափոխվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն ներկայացնող «Բաքու» ֆուտբոլային ակումբ։ Դրանից հետո նա համապատասխանաբար խաղեր է անցկացնում «Ղարաբաղ»[4][5] և «Ինտեր» ֆուտբոլային ակումբների կազմում։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Georgia 2003/04 — RSSSF
- ↑ Azerbaijan 2004/05 — RSSSF
- ↑ «Season review: Azerbaijan». UEFA. 2011 թ․ մայիսի 27. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «First Division club in Europe 2011-12» (PDF). UEFA. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
|