Գեորգիոս Պապանդրեու (Γεώργιος Παπανδρέου) (փետրվարի 13, 1888(1888-02-13)[1][2][3][…], Կալենցի - նոյեմբերի 1, 1968(1968-11-01)[4][1][2][…], Աթենք, Հունաստան[4]), հույն քաղաքական գործիչ։ Կրթությամբ իրավաբան։ 1915 թվականինԼեսբոս կղզու նոմարքոսն էր, 1917-1920 թվական թթ.՝ Քիոս կղզու գլխավոր նահանգապետը։ 1923-1933 թթ. մտել է կառավարության կազմի մեջ։ Մետաքսասի ֆաշիստական դիկտատուրայի հաստատումից (1936 թ. օգոստոսի 4) հետո ձերբակալվել է։ 1944 թ. դարձել է Կահիրեում գտնվող հունական վտարանդի կառավարության պրեմիեր մինիստր։ 1944 թ. Լիբանանում կնքված համաձայնագրից (Հունաստանի քաղաքական տարբեր ուժերի միջև) հետո գլխավորել է «ազգային միասնության» կառավարությունը, որը 1945 թ. զինաթափել և արձակել է հունական ազգային-ազատագրական բանակը (ԷԼԱՍ)։ 1946-1951 թթ. զբաղեցրել է նախարարական մի շարք պաշտոններ, 1954-1957 թթ. լիբերալ կուսակցության առաջնորդն էր։ Հիմնել (1961) և գլխավորել է բուրժուական կուսակցությունների դաշինքը (Կենտրոնի միություն)։ 1963 թ. նոյեմբեր-դեկտեմբերին և 1965 թ. փետրվար-հուլիսին վարչապետ։ 1965 թ. հուլիսին արքունիքի ճնշմամբ հրաժարական է տվել։
Նրա որդին՝ Անդրեաս Պապանդրեուն և թոռը՝ Գեորգիոս Պապանդրեու կրտսերը ևս զբաղեցրել են Հունաստանի վարչապետի պաշտոնը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 130)։