Գեորգի Պետրոսյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեորգի Միքայելի Պետրոսյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1953(1953-01-10) (71 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Արցախ և  Հայաստան
ԿրթությունԲելառուսի ինֆորմատիկայի և ռադիոէլեկտրոնիկայի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱրցախի Հանրապետության Նախագահ, Արցախի Ազգային Ժողովի նախագահ և Արցախի արտաքին գործերի նախարար
ԿուսակցությունՀՅԴ

Գեորգի Միքայելի Պետրոսյան (հունվարի 10, 1953(1953-01-10), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական քաղաքական գործիչ։ Արցախի նախագահի խորհրդական։ ՀՅԴ բյուրոյի անդամ։ Արցախի արտաքին գործերի նախարար (2007-2011)։ ՀՀ ԳԽ (1990-1995), ԼՂՀ ԳԽ (1992-1995) պատգամավոր։

Գործունեություն

1992 թվականի հունվար-ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ։ 1992 թվականի ապրիլից 1993 թվականի հունիսը՝ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար[1]։ ՀՅԴ կուսակցության անդամ (1989 թ.-ից)։ 1971-1973 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Ավարտել է Մինսկի ռադիոտեխնիկական ինստիտուտը (1978)։ 1980-1990 թվականներին աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանում՝ տեխնիկական վերահսկողության բաժնի պետ, ապա՝ գլխավոր տեխնոլոգ։

1988 թվականից գործուն մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Եղել է «Կռունկ» կոմիտեի, «Միացում» հասարակական-քաղաքական կազմակերպության, ԼՂ Ազգային խորհրդի անդամ։ 1997-1999 թվականներին՝ Արցախի «Հայ դատ» ուսումնական կենտրոնի տնօրեն, 2000-2007 թթ. և 2011 թ.-ից՝ ԼՂՀ նախագահի խորհրդական, 2007-2011 թթ.՝ ԼՂՀ Արտաքին գործերի նախարար[2][3][4]։

Ծանոթագրություններ

Նախորդող
Արման Մելիքյան
ԼՂՀ Արտաքին գործերի նախարար
Գեորգի Պետրոսյան

2007-2011
Հաջորդող
Վասիլի Աթաջանյան (պաշտոնակատար), Կարեն Միրզոյան