Գետա
Գետա | |
---|---|
Ծնվել է՝ | մարտի 7, 189[1] |
Ծննդավայր | Հռոմ, Հռոմեական կայսրություն[2] կամ Միլան[2] |
Մահացել է՝ | դեկտեմբերի 26, 211 (22 տարեկան) մարդասպանություն |
Վախճանի վայր | Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Սուրբ Հրեշտակի ամրոց | |
Երկիր | Հին Հռոմ |
Տոհմ | Սևերոսներ |
մեկենաս | |
Հայր | Սեպտիմիոս Սևերոս[3] |
Մայր | Julia Domna?[4][3] |
Հավատք | հին հռոմեական կրոն |
Գետա (Պուբլիոս կամ Լուցիոս, Սեպտիմիոս Գետա Օգոստոս, լատին․՝ PVBLIVS SEPTIMIVS GETA AVGVSTVS, մարտի 7, 189[1], Հռոմ, Հռոմեական կայսրություն[2] և Միլան[2] - դեկտեմբերի 26, 211, Հռոմ, Հռոմեական կայսրություն)[5], հռոմեացի կայսր, ով կառավարել է իր հոր՝ Սեպտիմիոս Սևերոսի և եղբոր Կարակալլայի հետ։ 211 թվականին հայրը մահանում է, և չնայած նրան, որ նախապես որոշված էր, որ եղբայրները պետք է կառավարեին միասին, սակայն այդպես էլ նրանք չեն կարողանում կիսել իշխանությունը, և միևնույն տարվա դեկտեմբեր ամսին Գետան սպանվում է[6]։
Վաղ կյանք
Գետան ծնվել է Հռոմում 189 թվականի մարտի 7-ին։ Նա Սեպտիմիոս Սևերոսի ամենափոքր որդին էր երկրորդ կնոջից՝ Յուլիա Դոմնայից։ Այդ ժամանակահատվածում, երբ կառավարում էր Կոմմոդոս կայսրը, Գետայի հայրը մարզպետ էր։
Գետայի և Կարակալլայի միջև մշտապես ընդհարումներ էին լինում, ինչը հաճախ պահանջում էր նրանց մոր միջամտությունը։ Որպեսզի հանդարտեցնի իր կրտսերին, Սեպտիմիոս Սևերոսը 209 թվականին նրան տալիս է Օգոստոս անվանումը։
3-րդ դարում բրիտոնների դեմ ուղղված քարոզարշավի ընթացքում, կայսերական քարոզչությանը նպաստում է երջանիկ ընտանիքի պատկերը, որտեղ պարտականությունները կիսված էին նրանց միջև։ Սեպտիմիոս Սևերոսը Յուլիա Դոմնիային վստահել էր խորհրդականի դերը, Կարակալլան հանդես էրգալիս որպես կայսեր երկրորդ հրամանատար, իսկ վարչական և բյուրոկրատական գործառույթների պատասխանատվությունը դրված էր Գետայի վրա։ Իրականում, սակայն, մրցակցությունը և հակակրանքը եղբայրների միջև չի դադարում։
Կառավարում և մահ
211 թվականի սկզբին Էբորակում քաղաքում մահանում է հայրը, Կարակալլան ու Գետան հռչակվում են համատեղ կայսրեր։ Նրանք վերադառնում են Հռոմ։ Սակայն նրանց կառավարումը ձախողում էր։ Հետագա աղբյուրները վկայում են, որ եղբայրները ցանկացել են կայսրությունը կիսել երկու մասի։ 211 թվականի վերջում դրությունը դառնում է անտանելի։ Կարակալլան Սատուրնալիա փառատոնի ընթացքում սպանության անհաջող փորձ է իրականացնում Գետայի վրա։ Վերջապես դեկտեմբերի 19-ին Յուլիա Դոմնիայի միջոցով Կարակալլան կազպակերպում է խաղաղ հանդիպում եղբոր հետ մոր պալատում, որտեղ ապա Գետան սպանվում է հարյուրապետների կողմից։
Վերջինիս սպանությունից հետո Կարակալլան հրամայում է հեռացնել եղբոր անունը բոլոր արձանագրությունների վրայից։ Այդուհետ քաղաքական ախոյաններից ազատվելու միակ հնարավորությունը դառնում է դավադրությունը։ Դիոն Կասսիոս պատմիչը վկայում է, որ շուրջ 200000 մարդ և կին է սպանվել կամ աքսորվել այս ժամանակահատվածում[7]։
Դիմանկար
Մի քանի մարմարե դիմանաքանդակներ են պահպանվել առ այսօր, որոնցում ջնջված է Գետայի դեմքը, ինչը ենթադրաբար պայմանավորված է շատ մանրակրկիտ հիշողության անեծքով՝ damnatio memoriae։ Սակայն նրա պատկերով մետաղադրամները շատ են, ինչն արտացոլում է այն, որ հայրը և ավելի ուշ որդին ցանկացել են նկատելի լինել հռոմեացիների և հատկապես հռոմեական ռազմական ուժի կողմից։
Մինչև Սեպտիմիոս Սևերոսի մահը Գետայի և Կարակալլայի պատկերները ուշագրավ չէին։ Մետաղադրամների վրա Կարակալլան պատկերված է փառապսակով, իսկ Գետան՝ գլխաբաց, մինչև 209 թվականը, երբ կնքվեց Օգոստոս անունով[8]։ 209-211 թվականներն ընկած ժամանակաշրջանում երկու եղբայրները հավասարապես հասուն երիտասարդների տեսք ունեին և պատրաստ էին կառավարել կայսրությունը։ Սեպտիմիոս Սևերոսի մահվան և Գետայի սպանության ժամանակահատվածում Կարակալլայի դիմանկարները չեն փոխվել, սակայն Գետան պատկերված է հորն առավել նման, ինչը վկայում է այն, որ նա ջանում էր լինել հոր «իսկական» իրավահաջորդը[8]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Smith W. Dictionary of Greek and Roman Biography and Mythology / W. Smith — 1849. — 1219 p.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Scriptores Historiae Augustae Historia Augusta (լատ.)
- ↑ 3,0 3,1 Гета (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. VIIIа. — С. 586.
- ↑ Ив. Гр. Юлии сирийские (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLI. — С. 344—346.
- ↑ Birley 1999, p. 324.
- ↑ Varner, Eric R. Mutilation and Transformation: Damnatio Memoriae and Roman Imperial Portraiture (2004) Brill Academic Publishers. p. 168
- ↑ Cassius Dio, Roman History
- ↑ 8,0 8,1 (German) Andreas Pangerl: Porträttypen des Caracalla und des Geta auf Römischen Reichsprägungen - Definition eines neuen Caesartyps des Caracalla und eines neuen Augustustyps des Geta; Archäologisches Korrespondenzblatt des RGZM Mainz 43, 2013, 1, 99–116
Մատենագրություն
- Dio Cassius lxxvii; Herodian iv. I.
- Birley, Anthony R. (1999) [1971]. Septimius Severus: The African Emperor. London: Routledge. ISBN 0415165911.
Գրականություն
- «История Августов». Элий Спартиан. Антонин Гета.
- М. Грант. Римские императоры. ГЕТА
- Дион Кассий. Римская история. LXX.
- Геродиан. История Рима после Марка. IV.
Արտաքին հղումներ
- Life of Geta (Historia Augusta at LacusCurtius: Latin text and English translation)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետա» հոդվածին։ |
|
|