Գերանիոլ

Գերանիոլ
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումգերանիոլ
Ավանդական անվանումդիմեթիլօկտադիեն
Քիմիական բանաձևC₁₀H₁₈O
Մոլային զանգված2,6E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն0,889 գ/սմ³ գ/սմ³
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան15 °C և −15 °C[2] °C
Սուբլիմացման ջերմաստիճան76 °C
Եռման ջերմաստիճան229-230 °C °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար106-24-1
PubChem637566
EINECS համար203-377-1
SMILESCC(=CCCC(=CCO)C)C
ЕС203-377-1
ChEBI13849989
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Գերանիոլ (լատին․՝ Geranium` խորդենի), 2,6-դիմեթիլօկտադիեն-2,6-ոլ-8, C10H18O բանաձևով օրգանական միացություն։ Բաց դեղնավուն, վարդի հոտով հեղուկ նյութ է, որի եռման ջերմաստիճանը՝ 229-230° C, խտությունը՝ 889 կգ/մ3։ Լուծվում է սպիրտներում և եթերներում, բայց ջրում չի լուծվում։ Խորդենի, վարդի և այլ ծաղկաբույսերի եթերային յուղերի բաղադրիչ մասն է։

Ստացումը

Գերանիոլ ստանում են մշակելով այդ ծաղկաբույսերի եթերային յուղերը , ինչպես նաև ստանում են ցիտրալի ընտրողական հիդրումով կամ լինալոլի իզոմերացմամբ` քացախաթթվի անհիդրիդի հետ տաքացնելով։

Կիրառումը

Գերանիոլը օգտագործվում է օծանելիքների և հոտավետ օճառների արտադրության մեջ։ Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ գերանիոլը հաջողությամբ մոծակներ վանող հատկություն ունի[3][4]։

Առողջություն և անվտանգություն

Օծանելիքների հանդեպ ալերգիա ունեցող մարդիկ պետք է խուսափեն գերանիոլ օգտագործելուց[5]։ Գերանիոլը նաև աչքերի սուր գրգռիչ միջոց է[6]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերանիոլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 26