Գերեք
Գյուղ | ||
---|---|---|
Գերեք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բասենի գավառակ | |
Այլ անվանումներ | Գյարաք, Կելեք, Կերեկ, Կերեք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 25810 | |
|
Գերեք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր Օլթի քաղաքից 43-44 կմ հարավ-արևմուտք, Ագրակ լճից հարավ, Արաքսի ավազանին պատկանող Արդոստ գետի ակունքի մոտ։
Աշխարհագրություն
Գյուղը տեղակայված էր բարձրադիր և անտառազուրկ վայրում։
Բնակչություն
XX դարի սկզբին ուներ 52 տուն հայ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
Գերեքն ուներ եկեղեցի։
Կրթություն
Գյուղում գործում էր վարժարան[2]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 852
Աղբյուրներ
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն