Գերտրուդա Աթերտոն
Գերտրուդա Աթերտոն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1857[1][2] կամ հունվարի 14, 1858[3] |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 14, 1948[1][2] (90 տարեկան) |
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Cypress Lawn Memorial Park[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | վիպասան, գրող, ոչ գեղարվեստական գրող, սցենարիստ և հեղինակ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Gertrude Atherton Վիքիպահեստում |
Գերտրուդա Աթերտոն (անգլ.՝ Gertrude Franklin Horn Atherton, հոկտեմբերի 30, 1857[1][2] կամ հունվարի 14, 1858[3], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունիսի 14, 1948[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գրող և կինոսցենարիստ, ֆեմինիստ։ Ամերիկյան արվեստի և գրականության ակադեմիայի անդամ։
Կենսագրություն
Ծնողների ապահարզանից հետո 2 տարեկանից մեծացել է մորական պապի, Բենջամին Ֆրանկլինի ազգական Սթիվեն Ֆրանկլինի ընտանիքում։
Ավարտել է Բենիշայի Սուրբ Մարիամի դպրոցը։
1930 թվականից նա հակակոմունիստական հայացքներ ուներ։ Ո՛չ ֆաշիզմն էր պաշտպանում, ո՛չ կոմունիզմը, թեև կոմունիզմը մեծ չարիք էր համարում։
Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ (1936-1939) աջակցում էր ֆրանկիստներին։
Մահացել է կաթվածից։
Ստեղծագործական կյանք
Աթերտոնի գրական դեբյուտը տեղի է ունեցել 1886 թվականին։ Վեպերի, պատմվածքների, կինոսցենարների հեղինակ է։ Ստեղծագործությունները հիմնականում նվիրված են Կալիֆոռնիայի սոցիալական պատմությանը, իսպանական Կալիֆոռնիայի պատմության և մշակույթի ուսումնասիրությանը։
Քաջատեղյակ լինելով կանանց ծանր վիճակին, իր շատ գործեր նվիրել է տղամարդու և կնոջ բախմանը և մարդկային հարաբերություններին։
Աթերտոնի ստեղծագործությունը համեմատել են Հ. Ջեյմսի և էդիթ Ուորթոնի ստեղծագործության հետ։
Ընտրյալ ստեղծագործություններ
- What Dreams May Come (1888)
- Hermia Suydam (1889)
- Los Cerritos (1890)
- A Questions of Time (1891)
- The Doomswoman (1893)
- Before the Gringo Came (1894)
- A Whirl Asunder (1895)
- His Fortunate Grace (1897)
- Patience Sparhawk and Her Times (1897)
- American Wives and English Husbands (1898)
- The Californians (1898)
- The Valiant Runaways (1898)
- A Daughter of the Vine (1899)
- Senator North (1900)
- The Aristocrats (1901)
- The Conqueror, Being the True and Romantic Story of Alexander Hamilton (1902)
- Heart of Hyacinth (1903)
- Mrs. Pendleton’s Four-in-Hand (1903)
- Rulers of Kings (1904)
- The Bell in the Fog, and Other Stories (1905)
- The Travelling Thirds (1905)
- Rezanov (1906)
- Ancestors (1907)
- The Gorgeous Isle (1908)
- Tower of Ivory (1910)
- Julia France and Her Times (1912)
- Perch of the Devil (1914)
- California, An Intimate History (1914)
- Life in the War Zone (1916)
- Mrs. Belfame (1916)
- The Living Present (1917)
- The White Morning: a Novel of the Power of the German Women in Wartime (1918)
- The Avalanche: A Mystery Story (1919)
- Transplanted (1919)
- The Sisters-in-Law: A Novel of Our Times (1921)
- Sleeping Fires (1922)
- Black Oxen (1923)
- The Crystal Cup (1925)
- The Immortal Marriage (1927)
- The Jealous Gods, A Processional Novel of the Fifth Century B.C. (1928)
- Dido: Queen of Hearts (1929)
- The Sophisticates (1931)
- Adventures of a Novelist (1932)
- The Foghorn: Stories (1934)
- California: An Intimate History (1936)
- Golden Peacock (1936)
- Rezánov and Doña Concha (1937)
- Can Women Be Gentlemen? (1938)
- The House of Lee (1940)
- The Horn of Life (1942)
- The Conqueror (1943)
- Golden Gate Country (1945)
- My San Francisco (1946)
Մոտ 10 կինոսցենարների հեղինակ է։
Ֆիլմագրություն
- 1917 - Տիկին Բալֆամ / Mrs. Balfame
- 1918 - Կին պանտերա / The Panther Woman
- 1919 - Ավալանշ / The Avalanche
- 1920 - Փոթորիկ / Out of the Storm
- 1921 - Մի անտեսեք ձեր կնոջը / Don’t Neglect Your Wife
- 1923 - Սև անասուն / Black Oxen
- 1927 - Perch of the Devil
- 1933 - Մեղադրյալը /The Woman Accused
- 1952 - Fireside Theatre (հեռուստասերիալ)
- 1958 - Alfred Hitchcock Presents (հեռուստասերիալ)
Պարգևներ
- Իտալիայի գիտությունների և գրականության միջազգային ակադեմիայի ոսկե մեդալ
- Պատվո Լեգեոնի Շքանշան (1925)
Հայերեն հրապարակումներ
- Մշուշականչ։ «Գարուն», 1996, թիվ 3, էջ 83։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 https://wfpp.cdrs.columbia.edu/pioneer/ccp-gertrude-atherton/
- ↑ Find A Grave — 1996.
Արտաքին հղումներ
- Gertrude Franklin Atherton(անգլ.)
- Հոդված imdb կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերտրուդա Աթերտոն» հոդվածին։ |
|