Գիլյերմե Մարինատո
Քաղաքացիությունը | Բրազիլիա և Ռուսաստան | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 12, 1985[1][2][3] (39 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Cataguases, Մինաս Ժերաիս, Բրազիլիա | ||||||||
Հասակ | 197 սանտիմետր | ||||||||
Քաշ | 78 կիլոգրամ | ||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Լոկոմոտիվ (Մոսկվա) | ||||||||
Համար | 1 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Գիլյերմե Ալվին Մարինատո (պորտ.՝ Guilherme Alvim Marinato, դեկտեմբերի 12, 1985[1][2][3], Cataguases, Մինաս Ժերաիս, Բրազիլիա), բրազիլացի և ռուսաստանցի ֆուտբոլիստ, դարպասապահ, Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի փոխավագ։ Ռուսաստանի հավաքականի խաղացող։ Լև Յաշինի ակումբի անդամ[4]։
Կենսագրություն
Գիլյերմեն զբաղվել է մինի ֆուտբոլով և եղել է պաշտպան։ Ըստ իր խոսքերի՝ մի անգամ դարպասապահը չէր եկել մարզումների, իսկ ինքը եղել է ամենաբարձրահասակը դաշտում գտնվող խաղացողներից, և մարզիչը նրան հանձնարարել է կանգնել դարպասների մոտ[5]։ Այդպես Գիլյերմեն 10 տարեկանում դարձել է դարպասապահ[6]։ Տղան եղել է խիստ բարձրահասակ իր տարիքի համար, հատկապես ոչ բարձրահասակ հոր համեմատությամբ։ Այդ պատճառով մանկական և պատանեկան մրցաշարերում հաճախ ստիպված է եղել ապացուցել, որ չի նվազեցնում իր տարիքը, և նրա հայրն իր հետ միշտ տարել է տղայի ծննդյան վկայականն ու նրա պապի լուսանկարը. հենց նրանից էր դարպասապահը ժառանգել բարձր հասակը[7][8]։
Ակումբային կարիերա
«Ատլետիկո Պարանաենսե»
Իր հայրենիքում Գիլհերմոն հանդես է եկել միայն «Ատլետիկո Պարանաենսե» (Կուրիտիբա) ակումբում[9], որի պատանեկան թիմում մի անգամ գոլ է խփել գլխի հարվածով[10]։ Մեկ անգամ հրավիրվել է Բրազիլիայի պատանեկան հավաքական (մինչև 20 տարեկան), բայց նրա կազմում ոչ մի անգամ չի խաղացել։
«Լոկոմոտիվ» (Մոսկվա)
Գիլյերմեն արժանացել է «Լոկոմոտիվի» ուշադրությունը ինչ-որ առումով պատահաբար. երկաթուղայինների սկաուտները որոնել են հենակետային կիսապաշտպան և ներկա են գտնվել «Ատլետիկո Պարանաենսեի» հանդիպմանը[11]։ 2007 թվականի հուլիսին, երբ «Լոկոմոտիվը» հրավիրեց Գիլյերմեին, նա անմիջապես համաձայնել է և օգոստոսին կնքել հինգ տարվա պայմանագիր[12]՝ դառնալով առաջին բրազիլացի դարպասապահը ռուսական պրոֆեսիոնալ ֆուբոլում[9]։ Դարպասապահը «Ատլետիկո Պարանաենսե» ակումբում հանդես է եկել 1 համարի մարզաշապիկով և ցանկացել է այդ համարով հանդես գալ նաև «Լոկոմոտիվում», բայց Յուրի Սյոմինը, որն այդ ժամանակ ակումբի նախագահն էր, ի պատասխան այդ խնդրանքի Գիլյերմեին ասել է, որ մտադիր է առաջին համարը պահել ակումբի լեգենդ Սերգեյ Օվչիննիկովի անունով[13], որն այդ ժամանակ արդեն ավարտել էր խաղացողի կարիերան։ Արդյունքում Գիլյերմեն վերցրել է 85 համարը, որը համապատասխանում էր նրա ծննդյան տարվա հետ[13]։
2007 թվականին Գիլյերմեն այդպես էլ չի խաղացել «Լոկոմոտիվի» հիմնական կազմում՝ մասնակցելով երիտասարդական առաջնության ընդամենը երեք խաղի[14], և հետագայում դա բացատրել է նրանով, որ երկար ժամանակ է ծախսվել հարմարման վրա։ 2008 թվականի հունվարին դարպասապահը ստացել է ծանր վնասվածք՝ խաչաձև ջլերի պատռվածք։ Վիրահատությունը կատարվել է Բրազիլիայում այն բժշկի գլխավորությամբ, որը բուժել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներին, սակայն երբ դարպասապահն ապաքինվել է, «Լոկոմոտիվի» երիտասարդական կազմում անցկացրած առաջին իսկ խաղում կրկին վնասվել են նույն ծնկի խաչաձև ջլերը[11][15] (դա կատարվել է 2008 թվականի օգոստոսի 29-ին) և արդյունքում ամբողջ տարվա ընթացքում խաղացել է ընդամենը մեկ խաղակես՝ նորից հանդես գալով միայն երկրորդ կազմում[16]։ Ընդ որում, ըստ Գիլյերմեի խոսքերի, մինչև 2008 թվականը նա չի ստացել ոչ մի վնասվածք, նույնիսկ շատ թեթև[17]։ Երկրորդ վիրահատությունը կատարվել է Գերմանիայում։ Բուժումը բարդացել է ջլերի բորբոքման պատճառով, որը, ըստ գերմանացի բժիշկների, սկսվել էր առաջին վիրահատությունից հետո[11]։
2008 թվականին «Լոկոմոտիվի» նախագահ Նիկոլայ Նաումովն ասել է, որ հավանաբար ակումբը շուտով կհրաժարվի Գիլյերմեի ծառայություններից[18], սակայն 2009 թվականի հունիսին «Լոկոմոտիվի»՝ Թուրքիայում տեղի ունեցած հավաքների ժամանակ Գիլյերմեի խաղն արժանացել է գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինի հավանությանը։ Այդ ժամանակ «Լոկոմոտիվը» մտադրվել էր Գիլյերմեին հավելավճարով փոխարինել Ռոման Պավլյուչենկովի հետ, որը հանդես էր գալիս անգլիական «Տոտենհեմ Հոտսպուրում», բայց Սյոմինն անձամբ հանդես է եկել Գիլյերմեի հեռանալու դեմ[19], և հուլիսի 12-ին դարպասապահը կատարել է իր նորամուտը երկաթուղայինների հիմնական կազմում՝ մասնակցելով Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի՝ «Տոմ» ակումբի դեմ խաղին Մոսկվայում և դարպասը պաշտպանելով անառիկ[20]։ Հետագայում Յուրի Սյոմինն ասել է, որ որոշել էր Գիլյերմեին տալ տեղը դարպասի մոտ՝ վստահելով իր ներքին ձայնին. «Նայեցի Գիլյերմեին, և ինձ թվաց, որ նա սուպերտաղանդավոր դարպասապահ է, նրան պետք է տալ հնարավորություն։ Մտածում եմ, որ նա դառնալու է էքստրա դասի դարպասապահ»։ Առաջնությունից հետո «Լոկոմոտիվի» պաշտոնական կայքի այցելուների շրջանակում անցկացված քվեարկության արդյունքում Գիլյերմեն, որը մասնակցել էր առաջնության 30 խաղերից 17-ին, մրցաշրջանի լավագույն խաղացողների ցանկում զբաղեցրել է երրորդ տեղը[21]։
2008-2009 թվականներին՝ Սյոմոնի՝ «Լոկոմոտիվի» նախագահի պաշտոնից հեռանալուց հետո, առաջին համարը երկաթուղայինների կազմում ստացել է այլ դարպասապահ՝ Իվան Լևենեցը[13]։ Միջմրցարջանում նա հեռացել է թիմից[22], Գիլյերմեն վերջապես վերցրել է առաջին համարը[13][23] և հաջորդ մրցաշրջանում դարձել է «Լոկոմոտիվի» միակ խաղացողը, որը մասնակցել է բոլոր խաղերին՝ առանց փոխարինման և դաշտից հեռացվելու[24]։ Հենց այդ ժամանակ երկրպագուները Գիլյերմեին ճանաչել են մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ՝ նրան տալով ձայների 59 %-ը[21]։
2015 թվականի օգոստոսին դարպասապահը հայտարարել է, որ ուզում է մնալ «Լոկոմոտիվի» կազմում մինչև կարիերայի ավարտը[13]։
Կարիերան հավաքականում
2015 թվականի նոյեմբերին Գիլյերմեն ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն[25] և դադարել է համարվել լեգեոներ երկրի առաջնությունում[26], իսկ 2016 թվականի մարտին ստացել է առաջին հրավերը Ռուսաստանի հավաքական՝ մասնակցելու Լիտվայի և Ֆրանսիայի դեմ ընկերական խաղերին՝ այդպիսով դառնալով Ռուսաստանի քաղաքացիություն ստացած առաջին ֆուտբոլիստը հեռավոր արտասահմանից, որը հանդես է եկել Ռուսաստանի հավաքականում[27]։
Ռուսաստանի հավաքականում նորամուտը կատարել է մարտի 26-ին՝ դուրս գալով փոխարինման Լիտվայի դեմ խաղ ընդմիջումից հետո (3:0)[28]։ Ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Եվրո 2016-ին, սակայն մրցաշարի ընթացքում խաղադաշտ դուրս չի եկել։ Մրցաշարի ավարտից հետո դարպասապահը երկար ժամանակ չի հրավիրվել հավաքական, սակայն 2018 թվականի ամռանը հրավիրվել է մասնակցելու նորաստեղծ Ազգերի լիգայի խաղերին, որտեղ երկու անգամ խաղն ավարտել է չոր հաշվով։
Անձնական կյանք
Գիլյերմեի հայրը՝ Սեբաստյանը, մինչև թոշակի անցնելը աշխատել է տեքստիլ ֆաբրիկայում, մայրը՝ Մարլիսեն, եղել է տնային տնտեսուհի[8][29]։ Եղբայրը՝ Լեոն, որը ծնվել է 1980 թվականին, նույնպես խաղացել է ֆուտբոլ՝ սիրողական մակարդակում, ապա ընդունվել է համալսարան և դարձել ֆիզիկական պատրաստության մարզիչ[8]։
2009 թվականի դեկտեմբերի 12-ին` իր ծննդյան օրը, Կուրտիբեում[13] Գիլյերմեն ամուսնացել է բրազիլուհի Ռաֆաելայի հետ, և հարսանիքից հետո կինը տեղափոխվել է իր մոտ՝ Մոսկվա։ Գիլյերմեն Ռաֆաելայի հետ ծանոթացել է դեռ պատանեկան տարիքում, երբ հանդես էր գալիս «Ատլետիկո Պարանաենսե» ակումբի երկրորդ կազմում։ Ապագա ամուսինները ծանոթացել են դիսկոտեկում՝ Կուրիտիբեում[8][29]։ Ռաֆաելան կրթությամբ լրագրող է, աշխատել որպես ռադիահաղորդավար և մամուլի խոսնակ պարային, երաժշտական ու կինոփառատոններում[29]։ 2012 թվականի հունվարին զույգն ունեցել է դուստր՝ Մարիա Ֆերնանդան[30], 2014 թվականի նոյեմբերին ծնվել է երկրորդ դուստրը՝ Սոֆյան[31]։ Ռաֆաելան երեխաների հետ միասին ներկա է լինում «Լոկոմոտիվի» տնային հանդիպումներին[13]։
Գիլյերմեն կնոջ հետ սկզբում Մոսկվայում ապրել են Մոժայսկի մայրուղու վրա գտնվող բազմաբնակարան շենքում, ինչպես «Լոկոմոտիվի» շատ այլ օտարերկրացի խաղացողներ[8], բայց առաջին դստեր ծննդից հետո ընտանիքը տեղափոխվել է այլ բնակարան, որը գտնվում է մերձմոսկովյան Անգելովո գյուղում։ Մարիա Ֆերնանդան այցելում էր բրիտանական մանկապարտեզ[5]։
Գիլյերմեն կաթոլիկ է[13] և փորձում է հնարավորության դեպքում այցելել Մոսկվայի եկեղեցի։ Ունի երկու դաջվածք, որոնք երկուսն էլ կրոնական թեմատիկայով են. ուսին Հիսուսի նկարն է, մեջքին՝ գրություն[5]։
Ռուսերեն սկսել է խոսել Ռուսաստանում անցկացրած չորրորդ տարում[5], ընդ որում՝ ուսուցչի հետ անցկացրել է ընդամենը երկու պարապմունք, ապա սկսել է սովորել լեզուն ինքնուրույն՝ շփվելով ակումբակիցների հետ[13]։ Գիլյերմեն նախնտրում են հիպ-հոպ, մասնավորապես Տիմտիին[29][32], որի համերգներին ներկա է եղել մի քանի անգամ[5], այդ թվում նաև կնոջ հետ[29]։ 2010 թվականին լուսանկարվել է Esquire ամսագրի համար[33], սականյ իրական կյանքում նորաձևությանը չի հետևում՝ նախնտրելով հագնել ջինսեր և շապիկներ[13]։ Վարում է 2015 թվականի ամռանը գնված Mercedes-Benz GL դասի մեքենա, որը ձեռք է բերել ընտանիքի համար[5][13]։ Ինչպես կինը[34], այնպես էլ Գիլյերմեն ունեն էջ Instagram կայքում[35]։
Ձեռքբերումներ
- Ռուսաստանի չեմպիոն (1) – 2017/18
- Պարանա նահանգի չեմպիոն (1) – 2005
- Ռուսաստանի գավաթի դափնեկիր (3) – 2014/15, 2016/17, 2018/19
- Լև Յաշինի ակումբի անդամ (ընդգրկվել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին Ազգերի լիգայի Ռուսաստան-Շվեդիա խաղի 0:0 հաշվով ոչ-ոքիից հետո)
Վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2019 թվականի մայիսի 20-ի տվյալներով
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրագավաթ | Ընդհանուր մրցաշրջանում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Չ.հ. | Խաղեր | Գոլեր | Չ.հ. | Առաջնություն | Խաղեր | Գոլեր | Չ.հ. | Խաղեր | Գոլեր | Չ.հ. | ||
Ատլետիկո Պարանաենսե | ||||||||||||||
2005 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | - | - | - | - | 0 | 0 | 0 | |
2006 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | - | - | - | - | 0 | 0 | 0 | |
2007 | 18 | ? | 0 | 3 | ? | 0 | - | - | - | - | 21 | 0 | 0 | |
Ընդհանուր | 18 | 3 | 21 | |||||||||||
Լոկոմոտիվ | 2007 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ՈՒԵՖԱ-ի գավաթ | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
2008 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | - | - | - | - | 0 | 0 | 0 | |
2009 | 17 | −15 | 6 | 0 | 0 | 0 | - | - | - | - | 17 | −15 | 6 | |
2010 | 30 | −29 | 11 | 1 | −1 | 0 | ԵԼ | 2 | −2 | 0 | 33 | −32 | 11 | |
2011/12 | 40 | −37 | 17 | 2 | −4 | 1 | ԵԼ | 8 | −8 | 1 | 50 | −49 | 19 | |
2012/13 | 11 | −10 | 3 | 0 | 0 | 0 | - | - | - | - | 11 | −10 | 3 | |
2013/14 | 6 | −6 | 1 | 0 | 0 | 0 | - | - | - | - | 6 | −6 | 1 | |
2014/15 | 19 | −17 | 6 | 4 | −2 | 2 | ԵԼ | 2 | −5 | 0 | 25 | −24 | 8 | |
2015/16 | 30 | −33 | 11 | 1 | −1 | 0 | ԵԼ | 8 | −10 | 2 | 39 | −44 | 13 | |
2016/17 | 29 | −26 | 12 | 4 | −1 | 3 | - | - | - | - | 33 | −27 | 15 | |
2017/18 | 23 | −15 | 13 | 1 | −2 | 0 | ԵԼ | 7 | -6 | 4 | 31 | −23 | 18 | |
2018/19 | 30 | −28 | 12 | 6 | -3 | 4 | ՉԼ | 6 | −12 | 1 | 42 | -43 | 17 | |
Ընդհանուր | 235 | −216 | 92 | 18 | −14 | 10 | 33 | −43 | 8 | 287 | −273 | 111 |
Վիճակագրությունը հավաքականում
- 2019 թվականի մարտի 24-ի դրությամբ
Գիլյերմեի խաղերը Ռուսաստանի հավաքականում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Բաց թողած գոլեր | Մրցություն | |
1 | 2016 թվականի մարտի 26 | Լիտվա | 3:0 | — | Ընկերական խաղ | |
2 | 2016 թվականի հունիսի 1 | Չեխիա | 1:2 | 2 | Ընկերական խաղ | |
3 | Շվեդիա | 0:0 | — | Ազգերի լիգա 2018/19 | ||
4 | 2018 թվականի հոկտեմբերի 14 | Թուրքիա | 2:0 | — | Ազգերի Լիգա 2018/19 | |
5 | 2019 թվականի մարտի 21 | Բելգիա | 1:3 | 3 | ԵԱ-2020 ընտրական խաղ | |
6 | 2019 թվականի մարտի 24 | Ղազախստան | 4:0 | — | ԵԱ-2020 ընտրական փուլ |
Ընդհանուր պաշտոնական խաղերում՝ 6 խաղ և 5 բաց թողած գոլ, 3 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն, 4 չոր հաշվով խաղ
Տարի | ԱԱ ընտ. | ԱԱ | ԵԱ ընտ. | ԵԱ | ԸԽ | ԱԼ | Ընդհանուր | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Չ.Խ. | Խաղեր | Գոլեր | Չ.Խ. | Խաղեր | Գոլեր | Չ.Խ. | Խաղեր | Գոլեր | Չ.Խ. | Խաղեր | Գոլեր | Չ.Խ. | Խաղեր | Գոլեր | Չ.Խ. | Խաղեր | Գոլեր | Չ.Խ. | |
2016 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | -2 | 1 | 0 | 0 | 0 | 2 | -2 | 1 |
2018 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 2 | 2 | 0 | 2 |
2019 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | -3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | -3 | 1 |
Ընդհանուր | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | -3 | 0 | 0 | 0 | 0 | 2 | -2 | 1 | 2 | 0 | 2 | 6 | -5 | 4 |
Ծանոթագրություն
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Маринато Гилерме провел 100-й «сухой» матч за российские команды.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Голкипер «Локомотива» Гилерме рассказал о дебюте в сборной России — Чемпионат». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Гильерме: «Могу и гол забить — один раз мне это удалось»
- ↑ «Профиль на официальном сайте ФК «Локомотив»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Рецепт счастья Гилерме». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
- ↑ 9,0 9,1 ГИЛЬЕРМЕ: «ОБ ОВЧИННИКОВЕ СЛЫШАЛ И ОЧЕНЬ ЕГО УВАЖАЮ»
- ↑ «Официальный сайт ФК «Локомотив» :: СМИ о нас :: Зачем вратарю кукарекать». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 Вратарь «Локомотива» Гильерме: «Шанса ждал два года»
- ↑ «Локомотив» приобрел бразильского вратаря(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
- ↑ 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 Гильерме: «Я не Суарес — кусать никого не буду». ФУТБОЛ — РФПЛ. СПОРТ-ЭКСПРЕСС
- ↑ Статистика игрока в сезоне 2007 года(չաշխատող հղում)
- ↑ ГИЛЬЕРМЕ К КОНКУРЕНЦИИ ГОТОВ
- ↑ Статистика игрока в сезоне 2008 года(չաշխատող հղում)
- ↑ Гильерме: Не верил, что стану известным футболистом — Sportbox.ru
- ↑ Николай НАУМОВ: «УЙДУТ 12 ИГРОКОВ. В ОСНОВНОМ — ЛЕГИОНЕРЫ»
- ↑ «Турки Красичу предлагали та-а-кую зарплату!» — Приложение — Советский спорт
- ↑ «Премьер-Лига — Локомотив (Москва) — Томь (Томск) — Чемпионат.ру». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
- ↑ 21,0 21,1 «Официальный сайт ФК «Локомотив» :: Новости :: Гилерме — лучший!». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Локомотив» подтвердил, что Левенец и Кайта покинули команду — Чемпионат
- ↑ Официальный сайт ФК «Локомотив» :: Новости :: Гилерме сменил игровой номер(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
- ↑ «Россия. Премьер-Лига — Локомотив (Москва, Россия) — Чемпионат.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Гильерме показал российский паспорт
- ↑ Итоги Палаты по разрешению споров. РФС. Новости. Официальный сайт РФС
- ↑ Александр Кержаков и Гильерме вызваны в сборную России по футболу — Газета. Ru
- ↑ «Россия — Литва 3 : 0 26 марта 2016, суббота. 19:00 МСК текстовая онлайн трансляция — Футбол. Товарищеские матчи (сборные) — Чемпионат». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
- ↑ 29,0 29,1 29,2 29,3 29,4 Леди Ги — Football Magazine — Блоги — Sports.ru
- ↑ У Гильерме родилась дочь!
- ↑ У Гилерме родилась дочь!
- ↑ Гилерме дель Торо — Газета «Спорт день за днем»
- ↑ «Официальный сайт ФК «Локомотив» :: Новости :: Гилерме в Esquire». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Страница Рафаэле Маринато в Instagram — rafaeleemarinato
- ↑ Страница Гильерме Маринато в Instagram — marinatog1
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլյերմե Մարինատո» հոդվածին։ |
|
|