Գիտակցության մթագնում
Գիտակցության մթագնում (դելիրիում), նյարդային համակարգի թունավորման, տենդի և այլ կենսաբանական, ինչպես նաև հոգեբանական գործոնների ազդեցության տակ հոգեկանում առաջ եկող մտքերի արտակարգ շփոթ։ Ուղեկցվում է անսովոր բարձր ակտիվությամբ ու մոլուցքներով։ Հիվանդն ունենում է շատ պայծառ տեսողական հալյուցինացիաներ, բայց միաժամանակ չի կարողանում կողմնորոշվել միջավայրում։
Հիստերիկ մթնշաղային մթագնում
Գիտակցության հիստերիկ մթնշաղային մթագնման կլինիկական պատկերը բնորոշվում է դրսևորումների մոզաիկ բնույթով, ինչպես նաև հիվանդի վարքի ցուցադրական երանգով։ Առաջանում են տեսողական ցնորքներ, ընդ որում հիվանդի ողջ ապրումները կենտրոնացած են միայն պսիխոտրավմատիկ իրավիճակի շուրջը։ Երբեմն հիվանդը կարծես կրկին վերապրում է տեղի ունեցած իրավիճակը։ Սակայն ավելի հաճախ տեղի է ունենում իրավիճակի վերապրում փոփոխված, հիվանդի համար բարենպաստ տարբերակով։
Տես նաև
Աղբյուրներ
- Նալչաջյան Ա․ Ա․ (1991). Ընդհանուր հոգեբանության հիմունքներ («Լույս» ed.). Երևան. էջ 512. ISBN 5-545-00785-7.
{cite book}
: CS1 սպաս․ location missing publisher (link) ISBN 5-545-00785-7