Գիտությունների ակադենիայի լեռնաշղթա (ռուս.՝ Хребет Академии Наук, տաջ.՝ Qatorkuhi Akademiyai Fanho), լեռնաշղթա Տաջիկստանի Պամիրի արևմուտքում։ Երկարությունը 110 կմ Է։ Լեռնաշղթայի առավելագույն բարձր կետն է Իսմոյիլ Սոմոնիի պիկը (խորհրդային ժամանակաշրջանում հայտնի է եղել որպես Ստալինի պիկ և Կոմունիզմի պիկ)՝ 7495 մ։ Հայտնագործել է Նիկոլայ Կորժենևսկին, 1927 թվականին և կոչել ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անունով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 84)։