Գլյուկագոնանման պեպտիդ-1
Գլյուկագոնանման պեպտիդ-1 (GlucagonLike Peptide-1, ԳՆՊ-1), սեկրետինի ընտանիքին պատկանող պեպտիդային հորմոն։ Կիսատրոհման պարբերությունը 2 րոպե է։ Սնունդ ընդունելուց հետո նրա քանակն արյան մեջ ավելանում է 510 անգամ։ Կենսաբանական ակտիվ ձևերն են՝ GLP-1-(7-37) և GLP-1-(7-36)NH2։
Արտադրություն
ԳՆՊ-1-ն արտադրվում է զստաղու և հաստ աղիքի լորձաթաղանթի L-բջիջների կողմից՝ էնդոկրին (արյան մեջ) կամ պարակրին (աղիքի մեջ) եղանակներով։ ԳՆՊ-1-ի հյութազատությունը խթանում են ստամոքսից աղիներ անցած սննդի զանգվածի եռգլիցերիդներն ու ածխաջրերը։ L-բջիջների և ենթաստամոքսային գեղձի α-բջիջների նախագլյուկագոնը սինթեզվում են միևնույն գենից, սակայն, հետագա գործընթացների տարբերության պատճառով α-բջիջներում առաջանում է գլյուկագոն, իսկ L-բջիջներում՝ ԳՆՊ-1։
Ֆունկցիաներ
- մեծացնում է ինսուլինի հյութազատությունը ենթաստամոքսային գեղձի կողմից
- նվազեցնում է գլյուկագոնի հյութազատությունը ենթաստամոքսային գեղձի կողմից G-սպիտակուցային ընկալիչների միջոցով
- մեծացնում է ինսուլինի նկատմամբ զգայնությունը ենթաստամոքսային գեղձի ալֆա- և բետա-բջիջներում
- շատացնում է բետա-բջիջների քանակն ու ինսուլին սինթեզելու ընդունակությունը
- թուլացնում է ստամոքսահյութի արտադրությունը և ստամոքսի շարժողական ակտիվությունը
- նվազեցնում է սննդի ընդունումը՝ հագեցման զգացողություն առաջացնելու միջոցով
- խթանում է ինսուլինային զգայնությունը
- խթանում է սրտի աշխատանքը
- խթանում է թիրեոկալցիտոնին արտադրությունը
- թոքերում խթանում է լորձի արտադրությունը
- բարձրացնում է միզարտազատումն ու նատրիումի հեռացումը մեզով
- խթանում է թիրեոտրոպ, լյուտեինացնող հորմոնների արտադրությունը
- խթանում է կորտիկոստերոիդների արտադրությունը
Այս հատկությունների շնորհիվ հաճախ կիրառվում է շաքարային դիաբետների բուժման նպատակով[1][2][3][4]։
Այս հորմոնը մասնակցում է նաև ոսկրերի ձևավորմանը[5]։
Արտաքին հղումներ
- The physiology of glucagon-like peptide 1.
- lucagon-Like Peptide 1-Based Therapies for Type 2 Diabetes: A Focus on Exenatide
- Glucagon-like peptide 1 Արխիվացված 2015-02-04 Wayback Machine
Ծանոթագրություններ
- ↑ "Diabetes and Intestinal Incretin Hormones: A New Therapeutic Paradigm" at medscape.com (slide 36)
- ↑ Toft-Nielsen MB, Madsbad S, Holst JJ (2001 թ․ օգոստոս). «Determinants of the effectiveness of glucagon-like peptide-1 in type 2 diabetes». The Journal of Clinical Endocrinology and Metabolism. 86 (8): 3853–60. doi:10.1210/jcem.86.8.7743. PMID 11502823.
{cite journal}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Meier JJ, Weyhe D, Michaely M; և այլք: (2004 թ․ մարտ). «Intravenous glucagon-like peptide 1 normalizes blood glucose after major surgery in patients with type 2 diabetes». Critical Care Medicine. 32 (3): 848–51. doi:10.1097/01.CCM.0000114811.60629.B5. PMID 15090972.
{cite journal}
: Explicit use of et al. in:|author=
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Nannipieri M, Baldi S, Mari A; և այլք: (2013 թ․ նոյեմբեր). «Roux-en-Y gastric bypass and sleeve gastrectomy: mechanisms of diabetes remission and role of gut hormones». The Journal of Clinical Endocrinology and Metabolism. 98 (11): 4391–9. doi:10.1210/jc.2013-2538. PMID 24057293.
{cite journal}
: Explicit use of et al. in:|author=
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Mabilleau G, Mieczkowska A, Irwin N, Flatt PR, Chappard D (2013 թ․ հոկտեմբեր). «Optimal bone mechanical and material properties require a functional glucagon-like peptide-1 receptor». The Journal of Endocrinology. 219 (1): 59–68. doi:10.1530/JOE-13-0146. PMID 23911987.
{cite journal}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)