Ավարտել է Պոլիտեխնիկական դպրոցը (1812)։ 1816 թվականից նույն դպրոցում տեսական մեխանիկա է դասավանդել, իսկ 1838 թվականից եղել է դպրոցի դասընթացների ղեկավար։ Տվել է հարաբերական շարժման տեսության վերջնական ձևակերպումը՝ մտցնելով այսպես կոչված Կորիոլիսի ուժ և Կորիոլիսի արագացում հասկացությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 657)։