Գնդակ և սիրտ
Գնդակ և սիրտ ռուս.՝ Мяч и сердце | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1935 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Բորիս Յուրցև |
Դերակատարներ | Գալինա Սերգեևա |
Օպերատոր | Ալեքսանդր Բրանտման |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
«Գնդակ և սիրտ» (ռուս.՝ «Мяч и сердце», այլ անվանում՝ «Նույնիկ ազգանվանակից չէ», ռուս.՝ Даже не однофамилец), խորհրդային համր կատակերգական ֆիլմ, որը նկարահանվել է Բորիս Յուրցևի և Կոնստանտին Յուդինի կողմից Իվան Վերշինինի և Լ. Լուկացկու սցենարով «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1935 թվականին[1]։ Ֆիլմը չի պահպանվել։
Սյուժե
«Նակովալնյա» և «Մոլոտ» ֆուտբոլային թիմերի վճռորոշ հանդիպման նախորդ օրը վերջին թիմի ավագ Ալեքսանդր Սավչենկոն սիրահարվում է մանկապարտեզի աշխատակցուհի Ալեքսանդրա Սավչենկոյին։
Դերերում
- Գալինա Սերգեևա – Ալեքսանդրա Սավչենկո
- Պյոտր Սոբոլևսկի – Ալեքսանդր Սավչենկո
- Տատյանա Բարիշևա – մանկատան վարիչ
- Ալեքսանդր Անտոնով – հրշեջ թիմի ղեկավար
- Անդրեյ Տուտիշկին – փոստարար
- Նիկոլայ Խրիշչիկով – կոմերիտական
- Կոնստանտին Յուդին – ֆուտբոլային մրցավար
- Ս. Մակուտոնին – Կոլկա, երկրպագու
- Ե. Սադիկովա
- Վ. Մեդովիկ
Նկարահանող խումբ
- Ռեժիսորներ՝ Բորիս Յուրցև, Կոնստանտին Յուդին
- Սցենարիստներ՝ Իվան Վերշինին, Լ. Լուկացկի
- Օպերատոր՝ Ալեքսանդր Բրանտման
- Նկարիչներ՝ Վլադիմիր Եգորով, Վիկտոր Պանտելեև
Ֆիլմի ճակատագիրը
Ֆիլմը ստացել է ԽՍՀՄ կինոֆոտոարդյունաբերության գլխավոր վարչության ցածր գնահատականը. զեկուցագրում ՀամԿ(բ)Կ Կենտկոմի մշակութա-լուսավորչական աշխատանքի բաժնի վարիչ Ա. Ս. Շչերբակովի կողմից նշվել է ֆիլմի գաղափարական և գեղարվեստական ցածր մակարդակը, ինչի կապակցությամբ ֆիլմը դժվարությամբ է վարձույթի դուրս գալու թույլտվություն ստացել[2]։ Ֆիլմն ավարտին հասցնելուց կարճ ժամանակ անց նրա ռեժիսորներից մեկը՝ Բորիս Յուրցևը, ձերբակալվել և աքսորվել է Կոլիմա, իսկ ֆիլմը չի պահպանվել[3]։
Ծանոթագրություններ
- ↑ Советские художественные фильмы. Аннотированный каталог. Том 1. Немые фильмы (1918—1935) /Сост. Н. Глаголева и др., ред. А. Мачерет (руководитель) и др.—М.: «Искусство», 1961, стр. 507
- ↑ Докладная записка зав. Отделом культурно-просветительной работы ЦК ВКП(б) А. С. Щербакова И. В. Сталину, А. А. Андрееву и Н. И. Ежову об итогах работы ГУКФ в 1935 г. и плане на 1936 г. // Кремлёвский кинотеатр: 1928—1953 : документы. Front Cover. Кирилл Михайлович Андерсон. РОССПЭН, 2005, стр. 308
- ↑ Материалы к биографии Бориса Юрцева // В. Забродин, Е. Долгопят, «Киноведческие записки», № 44, 1999
Արտաքին հղումներ
- ««Գնդակ և սիրտ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|