Գնչուների միջազգային օր

Գնչուների միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվԱպրիլի 8
սկսած1990[1]
Հաստատվածօգոստոսի 9, 2003
Անվանված էգնչու
Ի հիշատակRomani society and culture?
ՀիմնադիրInternational Romani Union? և World Romani Congress?

«Գնչուների միջազգային օր», միջազգային տոն, որն ամեն տարի՝ ապրիլի 8-ին, նշվում է ամբողջ աշխարհի գնչուների կողմից[2]։

Պատմություն և տոնակատարություն

«Գնչու»-ն մոտ 80 էթնիկ խմբի հավաքական անունն է, որոնք միավորված են ծագման ընդհանրությամբ և «գնչուների օրենքի» ընդունմամբ։ Բոլոր այս էթնիկ խմբերը յուրահատուկ մշակութային ժառանգության կրողներն են, որի պահպանման համար 1971 թվականի ապրիլի 8-ին Լոնդոնում տեղի է ունեցել Առաջին համաշխարհային գնչուական կոնգրեսը, որին ներկա էին աշխարհի երեսուն պետություններից գնչու պատվիրակներ։

Նույն թվականին անգլիական մայրաքաղաքում ստեղծվել է Գնչուների միջազգային միությունը[3]։ Գնչուների առաջին համաշխարհային կոնգրեսի կարևոր արդյունքներից էր գնչուներին՝ որպես միասնական տարածք չունեցող ազգի ճանաչումը և գնչուական ազգային խորհրդանիշների՝ դրոշի և օրհներգի ընդունումը։

Գնչուների առաջին համաշխարհային Կոնգրեսի մեկնարկի օրը, ազգի ինքնորոշման օրը, գնչուական դրոշի և հիմնի օրը, ըտս էության, կարելի է նշել ապրիլի 8-ին, սակայն Գնչուների միջազգային միությունը որոշել է միավորել այդ բոլոր անվանումները մեկ օրվա մեջ՝ «Գնչուների օր»։ Այս օրն է ծնվել նաև Անաստասիա Բուրակը` գնչու հայտնի շանսոնյեն։

«Գնչուների միջազգային օրը» իրադարձություն է ոչ միայն գնչուների համար, այլ նաև գնչուական մշակույթի երկրպագուների համար, քանի որ այդ օրն ամբողջ աշխարհում անցկացվում են տարբեր տեսակի համերգներ[4], շնորհանդեսներ[5], փառատոններ[6], որտեղ բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալա գնչուական ժողովրդի ինքնատիպ ֆոլկլորին։

Որոշ գնչուներ սովորույթ ունեն «Գնչուների օրը»՝ երեկոյան որոշված ժամին, փողոցով տանել վառած մոմ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ