Գորտաման (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Օգյուստ Ռենուար[1] |
տարի | 1875 |
բարձրություն | 66,5 սանտիմետր[1] |
լայնություն | 81 սանտիմետր[1] |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Շվեդիայի ազգային թանգարան |
հավաքածու | Շվեդիայի ազգային թանգարան[2] |
քաղաք | Ստոկհոլմ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Գորտաման» (ֆր.՝ La Grenouillère) 1869 թվականին Ֆրանսիացի նկարիչ Օգյուստ Ռենուարի վրձնած նկարը։
Նկարում պատկերված է ջրի վրա գտնվող սրճարան, որը կամրջով կապված է Սենա գետի ափի կառամատույցին, գտնվում է փոքր գետաբազուկի վրա և կղզու հետ կապված է փոխադրական կամրջով։ Սեն գետի վրա՝ այդ տեղում, Փարիզից հյուսիս–արևմուտք գտնվող Շատու (ֆր.՝ Chatou) և Բուժիվալ վայրերում կային կղզիների մի ամբողջ խումբ, որտեղ փարիզեցիները գալիս էին հանգստանալու։ Այդ վայրերը մանրամասն նկարագրված են Գոնկուր եղբայրների («Սողոմոնի դրամ»), Էմիլ Զոլայի և Գի դը Մոպասանի ստեղծագործություններում։
«Գորտամանն» իր անվանումը ստացել է այն բանի համար, որ այստեղ հաճախ հավաքվել են թեթև վարքի տեր աղջիկներ, որոնց կոչում էին «գորտեր», որոնք արվարձաններից այդտեղ էին գալիս մանր խուլիգանների և խարդախների ուղեկցությամբ։ Երբեմն նրանք միայնակ էին գալիս, որպեսզի հաճախորդներ գտնեին՝ որպես խայծ օգտագործելով ճչան, գայթակղիչ հագուստներ։
1869 թվականի օգոստոսին Ռենուարն ու Մոնեն աշխատել են կողք կողքի՝ օգտագործելով նույնատիպ նյութեր, ընդ որում համարյա նույն ոճերում։ Երկուսն էլ վրձնել են «գորտամանի» վերաբերյալ նկարներ, որտեղ սրճարանը պատկերված է համարյա նույն կետից։ Սակայն, եթե Մոնեն առավել հետաքրքրված է բնապատկերով և բնությամբ, ապա Ռենուարը տարված է մարդկանց պատկերելով։ Մոնեի նկարում այցելուները երկրորդական են, իսկ Ռենուարի մոտ հագուստները պատկերված են առանձնակի մանրամասնությամբ։
-
«Գորտաման», Մոնե
-
«Լոգանք Գորտամանում», Ռենուար
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- Креспель Ж.-П. Повседневная жизнь импрессионистов. 1863—1883. — М.: Молодая гвардия, 1999. — 301 с.
- Ines Janet Engelmann Impressionism: 50 Paintings You Should Know. — Munich, Berlin, London, New York: Prestel, 2007. — С. 36—37. — 144 с. — ISBN 978-3-7913-3843-9
Արտաքին հղումներ
- La Grenouillère, 1869, Auguste Renoir, Google Art Project, www.googleartproject.com