Գուզել Յախինա
Գուզել Շամիլևնա Յախինա Гузель Шамилевна Яхина | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 1, 1977[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Կազան |
Մասնագիտություն | թարգմանչուհի, գրող և սցենարիստ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թաթարական պետական հումանիտար-մանկավարժական համալսարան և Lyceum No. 131? |
Ուշագրավ աշխատանքներ | Զուլեյխան բացում է աչքերը |
Կայք | yakhina.info |
![]() |
Գուզել Շամիլևնա Յախինա (ռուս.՝ Гузель Шамилевна Яхина, թաթ.՝ Гүзәл Шамил кызы Яхина, հունիսի 1, 1977[1], Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, Կազան, Ռուսաստան), թաթարական ծագմամբ ռուս գրող, ով լայն ճանաչում է ձեռք բերել իր առաջին՝ Զուլեյխան բացում է աչքերը վեպով։
Կենսագրություն
Գուզել Յախինան ծնվել է 1977 թվականի հունիսի 1-ին Կազան քաղաքում։ Ավարտել է Թաթարական պետական հումանիտար-մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ 1999 թվականից բնակվում է Մոսկվայում[2]։ Աշխատել է գովազդի և մարքեթինգի ոլորտում։ 2015 թվականին ավարտել է Մոսկվայի կինոյի դպրոցի սցենարի ֆակուլտետը[2][3]։ Հրատարակվել է «Нева» և «Октябрь» պարբերականներում, իսկ «Сибирские огни» ամսագրում լույս են տեսել նրա առաջին՝ «Զուլեյխան բացում է աչքերը» վեպից, որոշ հատվածներ։ Անձնական միջոցներով իր վեպը հրատարակելու անհաջող փորձից հետո՝ հեղինակը դիմել է գրական գործակալների օժանդակությանը, որոնց օգնությամբ էլ վեպը լույս է տեսել և ջերմ ընդունելություն գտել գրաքննադատների և գրական հասարակության կողմից[4][5]։ Այժմ Գուզել Յախինայի «Զուլեյխան բացում է աչքերը» վեպը թարգմանվում է 16 լեզուներով[6]։
Մրցանակներ
- 2015 - «Տարվա գիրք» («Книга года»)
- 2015 - «Յասնայա Պոլյանա» («Ясная Поляна»)
- 2015 - «Մեծ գիրք» («Большая книга»)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Интервью «Бизнес-газете»
- ↑ сильный дебютный роман о раскулаченной татарке
- ↑ Дело рук самих начинающих
- ↑ Невероятное. Очевидное
- ↑ Роман Гузель Яхиной переведут на 16 языков
Արտաքին հղումներ
- Գուզել Յախինա
- Գուզել Յախինա
- Newmag-ը ներկայացնում է Գուզել Յախինայի «Զուլեյխան բացում է աչքերը» վեպի հայերեն հրատարակությունը
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուզել Յախինա» հոդվածին։ |
|