- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոնունց ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Հովհաննեսի Թոնունց (սեպտեմբերի 2, 1922(1922-09-02)[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ[1][2] - սեպտեմբերի 22, 1997(1997-09-22)[2], Մոսկվա, Ռուսաստան[2][3]), հայ խորհրդային դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
Գուրգեն Թոնունցը ծնվել է 1922 թվականին Թիֆլիսում։ Ապրել է Կամոյի անվան փողոցում։ Ծովագնացությանը և արվեստին սիրահարված Թոնունցը պատերազմի ժամանակ Մուրմանսկում էր։ Պատերազմի ավարտից հետո սովորել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում՝ Լ. Կուլեշովի արվեստանոցում։ Աշխատել է թատրոնում։ 1947 թվականին Գուրգեն Թոնունցը նկարահանվել է Կամոյի դերում «Անձամբ ճանաչում եմ» կինոնկարում։ Լավագույն դերերից են Կամո («Անձամբ ճանաչում եմ» 1958 թվական, «Արտակարգ հանձնարարություն» 1965 թվական, «Կամոյի վերջին սխրանքը», 1973 թվական, Արամյան «Ծնվել են ապրելու համար», 1961 թվական, Լևոն Քոչարյանի «Հազարից մեկ շանս» (1968), որը պատմում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խիզախ հետախույզների մասին, Աթարբեկով «Պայթյուն կեսգիշերից հետո», 1969 թվական, բոլոր ֆիլմերն էլ նկարահանված «Հայֆիլմ»-ում)։ Թոնունցը նկարահանվել է նաև Համո Բեկնազարյանի «Նասրեդինը Խոջենթում» (1959), Ագարզա Կուլիևի «Առավոտը» (1960), Տիկոֆեյ Լևչուկի «Անտարկտիդայի օրենքը» (1962), Վալերիու Գաժիուի «Վերջին հայդուկը (1972), Ալեքսեյ Սալտիկովի «Իվանովների ընտանիքը» (1975), Ալեքսանդր Սվետլովի «Մարդկային հաշիվ» (1977), Վլադիմիր Շամշուրինի «Վտանգավոր ընկերներ» (1979) և այլն։
Գուրգեն Թոնունցը մահացել է 1997 թվականին Մոսկվայում։
Ֆիլմագրություն
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 435.
- ↑ «Վախճանվեց Գուրգեն Թոնունցը» (PDF). «Ազգ» օրաթերթ, 24.09.1997, թիվ 182 (1436): Էջ 6. 24.09.1997.
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 200)։
|