Գվատեմալա կամ Գվատ[2], Գվատեմալայի Հանրապետության ամենամեծ քաղաքը և մայրաքաղաքը, և ամենախիտ բնակեցվածը Կենտրոնական Ամերիկայում[3]։ Քաղաքը տեղակայված է երկրի հարավ-կենտրոնական հատվածում, մտնելով լեռնային հովիտ Վալլե դե լա Էրմիտայի տարածքում։ 2009 թվականի տվյալներով քաղաքն ունի 1,075,000 բնակիչ։ Քաղաքը նաև գլխավոր քաղաքն է Գվատեմալայի տեղական համայնքի և Գվատեմալա դեպարտամենտի։ Տարածքը կազմում է 692 քառակուսի կիլոմետր։