- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր-Պետրոս Աղաջանյան (արևմտահայերեն՝ Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաճանեան, ֆր.՝ Grégoire-Pierre Agagianian, սեպտեմբերի 18, 1895(1895-09-18)[1][2][3], Ախալցխա[3] - մայիսի 16, 1971(1971-05-16)[1][4][2][…], Վատիկան[3]), Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կուրիալ կարդինալ (1946 թվականից), Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք (1937 - 1962 թթ.)։
Ծնվել է սեպտեմբերի 18-ին, Ախալցխայում։ Սովորել է Հռոմի կաթոլիկ, ուսումն, հաստատություններում, ստացել աստվածաբանի, փիլիսոփայի և իրավաբանի վկայագրեր։ 1917-ին ձեռնադրվել է քահանա։ 1919–21-ին եղել է Թիֆլիսի հայ կաթոլիկների առաջնորդը, 1921–32-ին՝ Հռոմի հայ կաթոլիկական Լևոնյան վարժարանում դասատու, պրոռեկտոր, 1932-ից ռեկտոր։ 1937-ին ընտրվել է կաթոլիկ հայերի պատրիարք՝ ընդունելով Գրիգոր–Պետրոս XV անունը։ 1946-ից կարդինալ։ 1960–70-ին գլխավորել է Վատիկանի Հավատի տարածման միաբանությունը։ Աղաջանյան ջանացել է ընդլայնել կաթոլիկության ազդեցությունը տարբեր երկրներում, հատկապես «Երրորդ աշխարհ»–ում, որտեղ փորձել է կազմակերպել կաթոլիկ, նոր թեմեր ու դպրոցներ։ Աղաջանյան Վատիկանի ազդեցիկ քաղակական դեմքերից էր, դավանաբանական և սոցիալ–քաղ. հարցերում հաճախ պաշտպանում էր աջ միտումները կաթոլիկության մեջ։
Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը վախճանվել է 1971 թվականի մայիսի 16-ին, Վատիկանում։ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին հոգևորականի մարմինը տեղափոպվել է Բեյրութ և վերահուղարկավորվել Բեյրութի Սուրբ Եղիա եկեղեցու բակի նորակառույց շիրմատանը[6]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.archiviolastampa.it/component/option,com_lastampa/task,search/mod,libera/action,viewer/Itemid,3/page,13/articleid,1518_02_1971_0110A_0027_23281374/
- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ Հայ հոգեւորականի մարմինը վախճանվելուց 53 տարի հետո նույնն է մնացել. Լուսանկար
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 246)։
|