Գրիգորի Ռոմանով

Գրիգորի Ռոմանով
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 7, 1923(1923-02-07)[1][2]
ԾննդավայրZikhnovo, Q4231932?, Բորովիչսկի շրջան[3][4][1]
Մահացել էհունիսի 3, 2008(2008-06-03)[5][2] (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի ծովային տեխնիկական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ և Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ» և Հաղթական Փետրվարի շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո
 Grigory Romanov Վիքիպահեստում

Ռոմանով Գրիգորի Վասիլևիչ (փետրվարի 7, 1923(1923-02-07)[1][2], Zikhnovo, Q4231932?, Բորովիչսկի շրջան[3][4][1] - հունիսի 3, 2008(2008-06-03)[5][2], Մոսկվա, Ռուսաստան), սովետական պետական և կուսակցական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1983)։ ՍՄԿԿ անդամ 1944 թվականից։

Ավարտել է (հեռակա) Լենինգրադի նավաշինության ինստիտուտը (1953)։ Մասնակցել է 1941—1945 թվականների Հայրենական մեծ պատերազմին։ 1946 թվականից աշխատել է Լենինգրադի Ա․ Ա․ ժդանովի անվան գործարանի կենտրոնական կոնստրուկտորական բյուրոյում (կոնստրուկտոր, սեկտորի վարիչ)։ 1955 թվականից՝ նույն գործարանի կուսկոմիտեի քարտուղար, ապա ՍՄԿԿ ԿԿ կուսկազմակերպիչ։ 1957 թվականից ՍՄԿԿ Լենինգրադի Կիրովյան շրջկոմի քարտուղար, այնուհետև 1-ին քարտուղարը։ 1961 թվականից Ռմանովը ՍՄԿԿ նինգրադի քաղկոմի, 1962 թվականից՝ ՄՄԿԿ Լենինգրադի մարզկոմի քարտուղար, 1963 թվականից 2-րդ քարտուղարն էր։ 1970—1983 թվականներին՝ ՄՄԿԿ Լենինգրադի մարզկոմի 1-ին քարտուղար։ 1983 թվականից՝ ՍՄԿԿ ԿԿ քարտուղար։ ՍՄԿԿ ԿԿ անդամ է 1966 թվականից, ՍՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամության թեկնածու՝ 1973 թվականից, Քաղբյուրոյի անդամ՝ 1976 թվականից։ ՍՍՀՄ VII—X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է։ 1971 թվականից ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության անդամ։ Պարգևատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության և 2 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Ռոմանով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։