Գրիգոր Աղասյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Աղասյան
Ծնվել էապրիլի 13, 1926(1926-04-13)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Վախճանվել էհոկտեմբերի 16, 2009(2009-10-16) (83 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ (1950)[1]
Մասնագիտություննկարիչ և դասախոս
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Գրիգոր Աղասյան Վիքիդարանում

Գրիգոր Խորենի Աղասյան (ապրիլի 13, 1926(1926-04-13)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հոկտեմբերի 16, 2009(2009-10-16), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1981

Կենսագրություն

1944 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1950 թվականին՝ Մոսկվայի Վասիլի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտը։ 1950-1966 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1963 թվականից՝ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր` 1982 թվականից[3]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4]։

Ստեղծագործական գործունեություն

Ստեղծել է ազգային կոլորիտով բնանկարներ, կոմպոզիցիաներ, գրաֆիկական գործեր, օֆորտներ։

Երփնագրեր`

  • «Ճանապարհին» (1968)
  • «Հույսով, հավատով» (1973, Հայաստանի ազգային պատկերասրահ)
  • «Ընկերուհիներ» (1975)
  • «Կարմիր հրապարակը» (1978, ՀԱՊ)
  • «Մեր բակը» (1987, ՀԱՊ)
  • «Հրազդանի լիճը» (1990)
  • «Պարուհիներ» (1999)
  • «Կարոտ» (2002)

Վենետիկյան նկարաշարեր՝

  • «Երեկո» (2003)
  • «Դիմակահանդես» (2003)

Անհատական ցուցահանդեսներ

Մրցանակներ

  • Արծաթե մեդալ (1980, Մոսկվա)
  • Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված ցուցահանդեսի մրցանակ (2001, Երևան)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Աղասյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 247