Գևորգ Հակոբյան (քաղաքական գործիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1954 (70 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Գևորգ Առաքելի Հակոբյան ( նոյեմբերի 2, 1954 ) ,Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, գործարար։
Կենսագրություն
- 1985 թվականին ավարտել է Լենինգրադի խորհրդային առևտրի ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։
- 1973 - 1975 թվականին ծառայել է խորհրդային բանակում։
- 1976 - 1990 թվականին եղել է Երևանի կերային ջրաղացի վերելակի պետ։
- 1990 - 1997 թվականներին եղել է գլխավոր տնօրենի տեղակալ։
- 1997 թվականից ՝ «Երեւանի կերային գործարան» ԲԲԸ նախագահ։
- 2000 թվականին հոկտեմբերի 15- ին `«Միասնություն»խմբակցությունից ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2003 թվականի մայիսի 23-ից Հայաստանի հանրապետական կուսակցությունից ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]։
Ընտանիք
Գևորգ Հակոբյանը ամուսնացած է և ունի 2 երեխա։
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.