Դաթչա (թուրքերեն՝ Datça), քաղաք և շրջան Թուրքիայի հարավարևմտյան մասում, Մուղլայի մարզում։ Քաղաքը տեղակայված է համանուն թերակղզու վրա, որը ձգվում է ավելի քան 100 կիլոմետր։ Շրջկենտրոն Դաթչային ենթակա են 9 գյուղական համայնքներ։
Անտիկ ժամանակներում այս տարածքում գտնվում էր Կնիդ քաղաքը։ Արդյունքում տարածքը մտավ Հռոմեական կայսրության կազմը, այնուհետև Բյուզանդիայի, իսկ արդեն XV դարից սկսած այն մտել է Օսմանյան կայսրության կազմը։ XX դարի սկզբին քաղաքը որոշ ժամանակ անվանվել է Ռեշադիե, ի պատիվ Մուհամմեդ V սուլթանի։