Դամոդար, գետՀնդկաստանում։ Սկիզբ է առնում Չհոտա-Նագպուր սարավանդից, հոսում Ինդոս-Գանգեսյան հարթավայրի արևելյան մասով, թափվում Գանգեսի դելտայի աջ բազուկ Հուգլիի մեջ։ Երկարությունը 580 կմ է. ստորին հոսանքում նավարկելի է[1]։
Աղբյուրներ
↑Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 122.