Դանիական մշակութային կանոն
Ճարտարապետություն |
Մշակութային կանոն (դան․՝ Kulturkanonen), դանիական մշակույթին արժեք և դանիական մշակութային արժեքների անբաժանելի մաս ճանաչված արվեստի հուշարձանների ցանկ, որը կազմված է 108 կետից։
Մշակութային կանոնի ստեղծումը առաջարկել է Դանիայի մշակույթի նախարար Բրիան Միկելսենը (Brian Mikkelsen) 2004 թվականին։ Նախարարության հովանու տակ 35 մարդուց յոթ ընտրական հանձնաժողով է ստեղծվել։ Նախագծի ղեկավարն է նշանակվել պրոֆեսոր Յորն Լունդը (Jørn Lund)։ 2005 թվականի ապրիլի սկսվել է դանիական արվեստի կարևորագույն աշխատությունների ընտրելու աշխատանքը։ Դրանք ընտրվում էին ճարտարապետություն, դիզայն, գեղանկարչություն, թատրոն, գրականություն, կինեմատոգրաֆ և երաժշտություն կատեգորիաներում։ Բացի այդ մշակվել է երեխաների արվեստին նվիրված առանձին «Մշակութային կանոն»։ Վերջնական ցանկը հրապարակել են 2006 թվականի հունվարի 24-ին։
Մշակութային կանոնի ընտրելու գործընթացը բազմակողմանի քննադատության է ենթարկվել։ Տարբեր կազմակերպություններ առաջարկել են դանիական մշակույթի կարևորագույն նմուշների իրենց ցանկերը։
Աշխատությունների ընդգրկման հիմնական չափանիշն էր նրանց մեծ նշանակությունը դանիական մշակույթի համար։ Այդպես են ցանկի մեջ մտել.
- Սիդնեյի օպերային թատրոնը, որը Ավստրալիայում դանիացի ճարտարապետ է կառուցել։
- Դանիայում պատրաստված, բայց այժմ Գերմանիայի Շլեզվիգ քաղաքում գտնվող Բորդեսհոլմ սեղանի բեմը
- Իռլանդիայում կառուցված, բայց դանիական ֆյորդում գտնված «Skuldelev 2» վիքիգների դրաքարը
- «Ֆլորա Դանիկա», ի սկզբանե դանիական, իսկ հետագայում համասկանդինավյան աշխատություն։
Նմուշների ցանկ
Ճարտարապետություն
Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Տեղագրություն | Կառուցման ժամանակ | Ճարտարապետ | Պատկեր |
---|---|---|---|---|---|
Հովեր եկեղեցի | Hover Kirke | Հովեր ծուխ, Կենտրոնական Յուտլանդիա | 12-րդ դար | անհայտ | |
Գլորուպ ամրոց | Glorup herregård | Սվիննիգե ծուխ, Նյուբորգ, Ֆյուն, Հարավային Դանիա | 15-րդ դար, վերակառուցված 1765-ին | Ն.Հ. Ժարդեն | |
Ֆրեդերիկստադ թաղամաս | Frederiksstaden | Կոպենհագեն | 1749 | Նիկոլայ Էյտվեդ | |
Սուրբ Ատվածածին մայր տաճար | Vor Frue Kirke | Կոպենհագեն | 1811 - 29 | Ս.Ֆ. Հանսեն | |
Դյուրեհաուեն | Dyrehaven | Կլամպենբորգ, Զելանդիա | 1846 | Ռուդոլֆ Ռոթհե | |
Բրումլեբյու | Brumleby | Эстербро, Կոպենհագեն | 1854 - 56 | Մ.Բ. Բիննեսբյոլ և Վ. Կլյան | |
Մարիեբյերգ գերեզմանոց | Mariebjerg Kirkegård | Գենտոֆտե, Զելանդիա | 1925 - 35 | Հ.Ն. Բրանտ | |
Օրհուսի համալսարան | Aarhus Universitet | Օրհուս | 1931 | Կայ Ֆիսկեր և այլք | |
Օրհուսի քաղաքապետարան | Århus Rådhus | Օրհուս | 1937 - 42 | Առնե Յակոբսեն և Էրիկ Մյոլլեր | |
«Ֆինգերպլան» | Fingerplanen | Կոպենհագեն | 1947 | Պետեր Բրեդսդորֆ | |
Սիդնեյի օպերային թատորն | Sydney Opera House | Սիդնեյ | 1957 | Յորն Ութզոն | |
Մեծ Բելտ կամուրջ | Storebæltsbroen | Զելանդիա և Ֆյուն | 1991 - 98 | Հանս Դիսինգ և Օտտո Վեյտլինգ |
Կերպարվեստ
Դիզայն
Կինեմատոգրաֆ
Գրականություն
Երաժշտություն
Թատրոն
Մանկական կանոն
Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Հեղինակ | Ստեղծման տարեթիվ |
---|---|---|---|
Շինարարական խաղահրապարակ | Byggelegeplads | Կ.Տ. Սյորենսեն | 1931 |
«Պստիկները երգում են» | De små synger | Գուննար Նյուբորգ-Յենսեն | 1948 |
«Պալլեն միակ է աշխարհում» | Palle alene i Verden | Աստրիդ Հեննինգ-Յենսեն | 1949 |
«Դոնալդ Դակը և ոսկե սաղավարտը» | Anders And og den gyldne hjelm | Կառլ Բարքս | 1954 |
Բարձր մանկական աթոռ | Høj stol | Նաննա Դիտցել | 1955 |
LEGO խորանարդիկներ | Legoklodsen | Գոդֆրիդ Կիրկ Կրիստիանսեն | 1958 |
«Սիլասն ու ագռավը» | Silas og den sorte hoppe | Սեսիլ Բյոդկեր | 1967 |
Հալֆդանի այբբենարան | Halfdans ABC | Հալֆդան Ռասմուսեն և Իբ Սպանգ Օլսեն | 1967 |
Կայը և Անդրեան | Kaj og Andrea | Կատրինե Հաուհ-Ֆաուսբյոլ | 1971-ից |
Բարի կիրակնօրյա առավոտ | Go' Sønda' Morn' | Աննե Լիննետ | 1980 |
Ռետինե Թարզանը | Gummi-Tarzan | Սյորեն Կրագ-Յակոբսեն | 1981 |
«Ճրթճրթան» | Nøddeknækkeren | Ստեեն Կյորներ | 2003 |
Արտաքին հղումներ
- «Մշակութային կանոնի» պաշտոնական կայքը Արխիվացված 2012-05-26 archive.today
- «Մշակութային կանոնը» pdf ձևաչափով(չաշխատող հղում)
- «Berlingske»-ի ալտերնատիվ նախագիծ Արխիվացված 2007-06-09 Wayback Machine
- Կայք «Մշակութային կանոնի» աշխատությունների մասին Արխիվացված 2009-05-01 Wayback Machine
- «Մշակութային կանոնը» Դանիայի թագավորական գրադարանում