Դավիդ Գարսիա
Դավիդ Գարսիա իսպ.՝ David García Zubiria | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Դավիդ Գարսիա Զուբիրիա | |||||||||||
Ազգությունը | իսպանացի | |||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 14, 1994[1] (30 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Պամպլոնա, Իսպանիա | |||||||||||
Հասակ | 185 սմ | |||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||
Համար | 5 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ հոկտեմբերի 4, 2020: |
Դավիդ Գարսիա Զուբիրիա (իսպ.՝ David García Zubiria, փետրվարի 14, 1994, Պամպլոնա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան։ Հանդես է գալիս «Օսասունա» ֆուտբոլային ակումբի կազմում։
Ակումբային կարիերա
Դավիդ Գարսիան միացել է «Օսասունայի» մանկապատանեկան թիմին 2003 թվականին՝ 9 տարեկան հասակում։ Թիմի երիտասարդական կազմում նա իր դեբյուտը նշել է 2011-12 մրցաշրջանի ընթացքում Սեգունդա B դիվիզիոնի շրջանակներում։
2014 թվականի ամռանը ֆուտբոլիստը հրավիրվել է հիմնական թիմ՝ մինչմրցաշրջանային հավաքին մասնակցելու համար։ Նա մասնակցել է «Բրենտֆորդ ՖԱ»-ի դեմ խաղին և դարձել գոլի հեղինակ, իսկ հանդիպումը ավարտվել է 4-0 հաշվով[2]։ «Օսասունայի» կազմում իր առաջին պաշտոնական հանդիպումը Գարսիան անցկացրել է նույն թվականի օգոստոսի 30-ին՝ մասնակցելով «Ռեալ Սարագոսայի» դեմ խաղին[3]։ Այդ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
2015 թվականի հունվարի հունվարի 26-ին Դավիդ Գարսիան երկարաձգել է թիմի հետ գործող պայմանագիրը մինչև 2019 թվականը[4]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը իսպանացի ֆուտբոլիստը խփել է մայիսի 31-ին «Ռեկրեատիվո ՖԱ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով[5]։ Հունիսի 7-ին՝ Սեգունդա Դիվիզիոնի վերջին տուրում, որտեղ թիմին անհրաժեշտ էր մեկ միավոր Սեգունդա B-ում չհայտվելու համար ֆուտբոլիստը 78-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ «Սադաբելի» դեմ խաղում, որի շնորհիվ հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով[6]։
Լա Լիգայի շրջանակներում Գարսիան իր դեբյուտը նշել է 2016 թվականի օգոստոսի 19-ին «Մալագայի» դեմ խաղում(1-1)[7]։ Իսպանիայի առաջնության շրջանակներում իսպանացին իր առաջին գոլը խփել է նույն թվականի սեպտեմբերի 10-ին «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում(2-5)[8]։
2018 թվականի հունվարի 17-ին Դավիդ Գարսիան մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Կուլտուրալ Լեոնեսա»[9]։
Վիճակագրություն
Ակումբ | Երկիր | Դիվիզիա | Տարի | Խաղ | Գոլ |
---|---|---|---|---|---|
Օսասունա B | ![]() |
Սեգունդա B | 2011-2015 | 33 | 4 |
Օսասունա | ![]() |
Լա Լիգա, Սեգունդա Դիվիզիոն | 2015-ներկա | 166 | 7 |
Կուլտուրալ Լեոնեսա (վարձավճար) | ![]() |
Սեգունդա Դիվիզիոն | 2018 | 18 | 2 |
Ձեռքբերումներ
- Սեգունդա Դիվիզիոնի չեմպիոն - 2018-19
Ծանոթագրություններ
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Brentford 0 CA Osasuna 4 Արխիվացված 2014-08-01 Wayback Machine; Brentford FC, 29 July 2014
- ↑ Osasuna rescata un punto 'in extremis' de La Romareda (Osasuna rescue point from La Romareda 'in extremis'); Marca, 30 August 2014 (in Spanish)
- ↑ David García amplía su contrato con el CA Osasuna (David García extends his contract with CA Osasuna) Արխիվացված 2017-10-26 Wayback Machine; CA Osasuna, 26 January 2015 (in Spanish)
- ↑ Osasuna pasa a depender de sí mismo y desciende al Decano (Osasuna only rely on themselves now and relegate the Dean); Marca, 31 May 2015 (in Spanish)
- ↑ «Un cabezazo de Javi Flaño en el último suspiro vale una salvación» [Javi Flaño header in the dying breath equals survival] (Spanish). Marca. 2015 թ․ հունիսի 7. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
{cite news}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Osasuna empata 'in extremis' en La Rosaleda» [Osasuna draw 'in extremis' at the La Rosaleda] (Spanish). Marca. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
{cite news}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Cristiano Ronaldo scores on victorious return for Real Madrid». ESPN FC. 2016 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «David García, nuevo jugador de la Cultural y Deportiva Leonesa» [David García, new player of Cultural y Deportiva Leonesa] (Spanish). Cultural Leonesa. 2018 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
- Դավիդ Գարսիա պրոֆիլը BDFutbol կայքում
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
|