Դավիթ Դավիթախանյան
Դավիթ Դավիթախանյան վրաց.՝ დავითხანიანი დავით გრიგოლის ძე | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 17, 1888 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 7, 1957 (69 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Դավիթ Գրիգորի Դավիթխանյան (վրաց. დავითხანიანი დავით გრიგოლის ძე, մարտի 17, 1888, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - օգոստոսի 7, 1957, Բուենոս Այրես, Արգենտինա), հայ քաղաքական գործիչ, Վրաստանի հիմնադիր խորհրդարանի անդամ (1919-1921)։ Դաշնակցություն կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ[1]։
Կենսագրություն
Դավիթ Դավիթխանյանը սովորել է Երևանի թեմական դպրոցում, ավարտել Թիֆլիսի առևտրային ուսումնարանը։ Պատրաստվել է ուսումը շարունակել Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանում, սակայն 1908 թվականի ապրիլի 11-ին ձերբակալվել է քաղաքական գործունեության համար և մեկ տարի անցկացրել բանտում։ Ազատ արձակվելուց անմիջապես հետո՝ 1910 թվականին, կրկին ձերբակալվել և արտաքսվել է Ռուսաստան, որտեղից նրան հաջողվել է մեկնել արտասահման։ 1914 թվականին ստացել է քաղաքատնտեսության աստիճան Լայպցիգի առևտրային ինստիտուտից։
1914 թվականին վերադարձել է Թիֆլիս։ 1918 թվականին ընտրվել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, որտեղ ներկայացրել է Դաշնակցություն կուսակցությունը։ 1919 թվականի սեպտեմբերին ընտրվել է Վրաստանի Հանրապետության Հիմնադիր խորհրդարանի անդամ Դաշնակցություն կուսակցության ցուցակով, 1919 թվականի նոյեմբերի 7-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Եղել է Վրաստանում ՀՀ սննդի և մատակարարման նախարարության ներկայացուցիչը։ 1921 թվականին՝ Վրաստանի խորհրդայնացման ժամանակ, հեռացել է Վրաստանից և մինչև 1923 թվականը բնակվել Ստամբուլում։ Հետո տեղափոխվել է Բեռլին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է հայ ռազմագերիների ազատ արձակմանը։ 1945-1949 թվականներին ապրել և աշխատել է Շտուտգարտում, այնուհետև տեղափոխվել Փարիզ։ 1951 թվականից ընտանիքի հետ ապրել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում, որտեղ աշխատել է «Արմենիա» օրաթերթի վարչական բաժնում։
Գրականություն
- ირაკლი ხვადაგიანი. საქართველოს დამფუძნებელი კრება 1919. საბჭოთა წარსულის კვლევის ლაბორატორია. თბილისი, 2016, გვ. 215.