Դավիթ Սանասարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սանասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Սանասարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1984 (40 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կուսակցություն | 1. Ժառանգություն 2. Քաղաքացիական պայմանագիր 3. Ինքնիշխան Հայաստան |
Դավիթ Տարոնի Սանասարյան (հուլիսի 23, 1984), կուսակցական, քաղաքական և հասարակական գործիչ, զբաղեցրել է մի շարք պետական և քաղաքական պաշտոններ Հայաստանում։ Հայաստանի Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ (2018 թվականի մայիսից 2019 թվականի ապրիլ)[1][2]։ Եղել է Ժառանգություն կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու անդամ։ 2018 թվականի մայիսի 21-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով նշանակվել է Հայաստանի պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնում[3]։ 2021 թվականի ապրիլի 9-ին հիմնել է Ինքնիշխան Հայաստան կուսակցությունը։
2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով[4]։ Նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է Հայաստանի վարչապետի որոշմամբ[5]։
Կրթություն
Մասնագիտությամբ իրավագետ է։ Ավարտել է Եվրախորհրդարանի քաղաքական, ինչպես նաև Եվրոպայի դիվանագիտության ակադեմիայի դասընթացները։ Ուսանել է նաև ԱՄՆ Թաֆթսի համալսարանի և Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։
Քաղաքական-հասարակական գործունեություն
Հասարակական ակտիվություն
2018 թվականի մարտին մի խումբ քաղաքացիական ակտիվիստների հետ ստեղծել է «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը[6]։
Կուսակցական գործունեություն
Ժառանգություն կուսակցություն
2010 թվականին Ժառանգություն կուսակցության համագումարում Դավիթ Սանասարյանը ընտրվել է կուսակցության վարչության անդամ։ 2018 թվականի նոյեմբերի 1-ին հայտարարել է, որ դուրս է գալիս Ժառանգություն կուսակցությունից ու միանում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։
Գործունեությունը պետական համակարգում
Երևանի ավագանու անդամ
2013 թվականի մայիսին «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ[7]։
Պետական վերահսկողության ծառայության պետ
2018 թվականի մայիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետ[8]։
2019 թվականի ապրիլի 16-ին Դավիթ Սանասարյանը ներգրավվել է քրեական գործի մեջ որպես կասկածյալ[9]։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին։
Հետաքրքիր դրվագներ
Դավիթ Սանասարյանը 2018 թվականից սկսած իր գրավոր հրապարակումներից ու տեսաուղերձներից շատերն ավարտում է «սիրում եմ բոլորիդ» արտահայտությամբ[10][11][12], ինչը, ըստ նրա, անկախ ամեն ինչից պետք է ասել[13]։
Ծանոթագրություններ
- ↑ «Վարչապետին ենթակա մարմիններ».
- ↑ «Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ». www.tert.am. 09:48 • 21.05.18. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ
- ↑ «ԱԱԾ. Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել».
- ↑ «Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է».
- ↑ «Դավիթ Սանասարյան. «Մենք դեմ ենք, որ ինչ որ անձ մեր երկիրն իր դուքանը համարի» (ֆոտոշարք և տեսանյութ)».
- ↑ «Հայտնի է Երեւանի ավագանու կազմը».
- ↑ «Դավիթ Սանասարյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետ».
- ↑ «Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել». 16/04/2019. Վերցված է 16/04/2019-ին.
- ↑ «Ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքելու նրանց տրված գոլդ համարանիշերը. Սանասարյան» Արխիվացված 2018-11-02 Wayback Machine, (արխիվացված)
- ↑ «Ես խոստումս չեմ դրժել, ես կառավարությունում չեմ. Դավիթ Սանասարյան», (արխիվացված)
- ↑ «Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները զբաղվել են աղբահանության խնդրով. Դավիթ Սանասարյան», (արխիվացված։
- ↑ Անկախ ամենից՝ «Սիրում եմ բոլորիդ»-ը պետք է հնչեցվի, չասեմ՝ կմեռնեմ