Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Դատական բժշկագիտություն, տեսական բժշկագիտության մասնաճյուղ, որը գիտականորեն ուսումնասիրում և գործնականում լուծում է քննչական և իրավաբանական պրակտիկայում ծագող բժշկական ու կենսաբանական բնույթի հարցեր։ Դատական բժշկագիտությունը առնչվում է բժշկագիտության մյուս մասնաճյուղերի, քրեական իրավունքի ն քրեագիտության հետ։ Դատական բժշկագիտության ուսումնասիրության օբյեկտներն են՝ դիակները (դիահերձում, արտաշիրմում), կենդանի անձինք (մարմնական վնասվածքներ, աշխատունակության կորուստ, հղիություն, ծննդաբերություն, արհեստական վիժումներ), իրեղեն ապացույցները (արյան տեսակի և խմբի որոշում, մազի հետազոտություն), դատաքննչական նյութերը։
Դատական բժշկագիտության հիմնական նպատակն անձի կյանքի, առողջության, ազատության և արժանապատվության ոտնահարման դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումն է։ Դատական բժշկագիտությունը կիրառվել է դեռևս հին Հռոմում, Հունաստանում և Հնդկաստանում։ Դատական բժշկագիտության զարգացման սկիզբը համարվում է 16-րդ դարում։ 1621-1635 թվականներին իտալացի բժիշկ Պ․ Զաքհիասը լույս ընծայեց «Դատական բժշկության հարցեր» 9 հատորանոց ձեռնարկը։ Հետագայում՝ ֆրանսիացի Ա․ Պարեի և Ֆ․ Ֆեդելյեի աշխատությունները հանդիսացան դատական բժշկագիտության գիտական հիմքերը։ Ռուսաստանում դատական բժշկագիտության գիտական զարգացման սկիզբը համարվում է 19-րդ դարի առաջին կեսը․ 1812 թվականին բոլոր համալսարաններին կից բացվել են դատական բժշկագիտության ամբիոններ։ 1865 թվականին հրատարակվել է «Դատական բժշկության և հասարակական հիգիենայի արխիվ» (ռւուս. «Архив судебной медицины и общественной гигиены») ամսագիրը, որը հետագայում վերանվանվել է «Հասարակական հիգիենայի, դատական և գործնական բժշկության լրաբեր» (ռուս. «Вестник общественной гигиены, судебной и практической медицины»)։
19-րդ դարի երկրորդ կեսին դատական բժշկագիտության ուսումնասիրությունների ասպարեզն ընդլայնվել է շնորհիվ դատական վնասվածքաբանության, թունագիտության և իրեղեն ապացույցների հետազոտման նոր մեթոդների։
Հայաստանում Դատական բժշկագիտության մասին վկայություններ են հասել 10-րդ դարից։ (989 թվականին Անի քաղաքում լուր է տարածվում, թե մի քանի օր առաջ թաղված Սմբատ թագավորը ողջ է գերեզմանում։ Քաղաքացիների հուզմունքը զսպելու համար քանդում են Սմբատի գերեզմանը, փորձաքննության ենթարկում նրա դիակը)։ 12-րդ դարի սկզբին Հայաստանում եղել են իրավական հարաբերությունները սահմանող դատաստանագրքեր (Դավիթ Ալավկաորդի «Կանոնական օրինադրություն», Մխիթար Գոշի«Դատաստանագիրք»)։ 1921 թվականին Սովետական Հայաստանում կազմակերպվել է Դատաբժշկական փորձաքննության ծառայություն, որը ղեկավարել է Վ. Կրժիվինսկին։ 1927 թվականին Երևանի պետական համալսարանի Դատական բժշկագիտության ֆակուլտետում ստեղծվել է ամբիոն, իսկ 1929 թվականին հիմնվել է Հայկական ՍՍՀ գլխավոր դատաբժշկական փորձագետի պաշտոն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 306)։
Ձեռնարկատիրական իրավունք
(Տնտեսական) •Մաքսային իրավունք •Մունիցիպալ իրավունք •Ռազմական իրավունք •Սոցիալական ապահովագրության իրավունք •Էկոլոգիական իրավունք •Կոնկուրսային իրավունք
Իրավունքի ենթաբաժիններ և սահմանակարգեր
Առևտրային իրավունք •Հարկային իրավունք •Բյուջետային իրավունք •Բանկային իրավունք •Արժութային իրավունք •Կորպորատիվ իրավունք •Տրանսպորտային իրավունք •Մրցակցային իրավունք •Իրային իրավունք •Պարտավորական իրավունք •Ժառանգության իրավունք •Հեղինակային իրավունք •Արտոնագրային իրավունք •Արտադրակից իրավունք •Գյուտարարական իրավունք •Տեղեկատվական իրավունք •Առողջապահական իրավունք •Միգրացիոն իրավունք •Օբյեկտիվ ընտրական իրավունք •Խորհրդարանական իրավունք •Կրթական իրավունք •Անտառային իրավունք •Էներգետիկ իրավունք