Դատարկ հայելի
Դատարկ հայելի անգլ.՝ The Empty Mirror | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռազմական ֆիլմ |
Թեմա | Զիգմունդ Ֆրոյդ |
Թվական | 1996 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բարրի Ջ. հերշի[1] |
Պրոդյուսեր | Ջեյ Ռոուչ |
Դերակատարներ | Նորման Ռոդուեյ |
Օպերատոր | Ֆրեդերիկ Էլմս |
Երաժշտություն | Ջոն Ֆրիզել |
Մոնտաժ | Մարկ Գրոսման |
Դատարկ հայելի (անգլ.՝ The Empty Mirror), Բերրի Ջ. Հերշիի առաջին լիամետրաժ ֆիլմը։ Ֆիլմը պատմում է Ադոլֆ Հիտլերի կյանքի վերջին տաս օրվա մասին, որոնք նա անցկացրել է ֆյուրերբունկերում։ Գլխավոր դերակատարներն էին Նորման Ռոուդվեյը, Ջոել Գրեյը և Կամիլա Սյոեբերգը։
Սյուժե
Ֆիլմը նկարահանվել է գիտակցության հոսքի ոճով։ Սյուժեյի կենտրոնում Ադոլֆ Հիտլերն է, ով իր մեքենավարին թելադրում է իր հիշողությունները, նրա կողքին էին նաև Յոզեֆ Գեբելսը, Եվա Բրաունը և Հերման Գյորինգը։ Նրանք բոլորը թաքնվել էին ֆյուրերբունկերում, նրանց հետ էր նաև հոգեբույժ Զիգմունդ Ֆրոյդը, ով լսելով Հիտլերը խոսքերը, փորձում էր գնահատել միապետի հոգեկան վիճակը։
Արձագանքներ
Նյու Յորք Թայմս ամսագրի քննադատ Լաուրենս վան Գելդերը բացասական է գնահատել ֆիլմը, այն անվանելով «խառնիխուռն հոգեբուժություն»։ Գելդերը գրել է, որ ֆիլմում «ավելի մեծ ուշադրություն են դարձրել շրջակա միջավայրին, ինչը ծածկում է իմաստը» և «Ադոլֆ Հիտլերը հավանաբար ուներ բնավորության շատ գծեր, բայց չեմ կարծում որ նա այդքան ձանձրալի էր»[2]։ Los Angeles Times թերթում Կևին Թոմասը նկատել էր, որ «ֆիլմում կան շատ հիանալի վիզուալ էֆեկտներ, բայց դրանք ծառայում են նրա համար, որ ընդգծեն ստեղծողների ջանքերի դրամատիկականությունը»[3]։ San Francisco Chronicle թերթի խմբագիր Պիտեր Ստակը շատ դրական է գնահատել ֆիլմը, այն անվանելով «վախենալու, մի քիչ ծիծաղելի, բայց այնուամենայնիվ հետաքրքիր»[4]։ Թոդ Մաքարտնին Variety ամսագրում գրել է, որ ֆիլմը «Ադոլֆ Հիտլերին հնարավորություն է տալիս վերլուծել իր սարսափելի կարիերան»[5]։
Դերակատարներ
- Նորման Ռոուդվեյ - Ադոլֆ Հիտլեր
- Ջոել Գրեյ - Յոզեֆ Գեբելս
- Կամիլա Սյոեբերգ - Եվա Բրաուն
- Պիտեր Մայքլ Գեց - Զիգմունդ Ֆրեյդ
- Դագ Մակիեն - մեքենավար
- Գլեն Շեդիկս - Հերման Գյորինգ
- Պոլ Կոբրինսկի - բանտապետ
- Ալեն Հոուփ - սև հագուստով կին
Մրցանակներ և անվանակարգումներ
Մրցանակներ և անվանակարգումներ | ||||
---|---|---|---|---|
Մրցանակաբաշխություն | Թվական | Կատեգորիա | Անվանակարգվող | Արդյունք |
Cinequest San Jose Film Festival | 1998 | Լավագույն անկախ ֆիլմ | Առաջադրված | |
Fantasporto | 1997 | Օպերատորի լավագույն աշխատանք | Ֆրեդերիկ Էլմս | Հաղթանակ |
Nashville Film Festival | Լավագույն գեղարվեստական ֆիլմ | Հաղթանակ | ||
New England Film & Video Festival | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | ||
New Orleans Film Festival | Լյումերի մրցանակ | Բերի Ջ. Հերշի | Հաղթանակ | |
WorldFest Houston | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | ||
Օպերատորի լավագույն աշխատանք | Ֆրեդերիկ Էլմս | Հաղթանակ | ||
WorldFest Charleston | 1996 | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Lawrence Van Gelder (7 мая 1999). «Hitler Meets Freud on a Blood-Red Couch» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
- ↑ Kevin Thomas The Empty Mirror(անգլ.) // Los Angeles Times. — 7 мая 1999.
- ↑ Peter Stack. «Mirroring the Mind of a Madman» (անգլերեն). San Francisco Chronicle. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
- ↑ Todd McCarthy (21 мая 1996). «The Empty Mirror» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք (անգլ.)
- «Դատարկ հայելի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Դատարկ հայելի»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Դատարկ հայելի» (անգլ.) Box Office Mojo կայքում
|