Դարշիլ Սաֆարի (հինդի՝ दर्शील सफारी, անգլ.՝ Darsheel Safary, մարտի 9, 1997(1997-03-09), Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասան։ Նրա դեբյուտային ֆիլմը «Աստղիկները երկրի վրա» ֆիլմն է, որտեղ նա մարմնավորել է դիսլեքսիայից տառապող տղայի։ Սովորել է ՄումբայիH.R. College of Commerce and Economics քոլեջում[1]։ Նրա հայրը` Միտեշ Սաֆարին, 1990 թվականին խաղացել է Chanakya սերիալում` մարմնավորելով գլխավոր հերոս Չանակյայի պատանեկությունը[2]։
Կարիերա
2007 թվականին նկարահանվել է իր առաջին` «Աստղիկները երկրի վրա» ֆիլմում, որտեղ խաղացել է պրոտագոնիստ Իշաան Նանդկիշոր Ավաստիին։ Դերի համար նրա թեկնածությունը հաստատել է ֆիլմի սցենարիստ և կրեատիվ տնօրեն Ամոլ Գուպտեն 2006 թվականին։ Հարյուրավոր թեկնածուների լսելուց հետո Գուպտեն գտել է Սաֆարիին Շիյամակ Դավարիի «Summer Funk» պարային դպրոցում։ Սաֆարիի խաղը գնահատվել է քննադատների կողմից և նրան կինեմատոգրաֆիական մի քանի մրցանակ ու առաջադրում է բերել։
2007 թվականին հարցազրույցում Դարշիլը հայտարարել է, որ որոշել է ապագայում երգել, պարել և դառնալ կամ բիզնեսմեն, կամ` ոսկերչական իրերի դիզայներ[3]։ Խաղալով էլի մի քանի ֆիլմերում` նա որոշել է դադար տալ դերասանի կարիերայում և կենտրոնանալ ուսման վրա[4]։