Էյմի Էն Դաֆի (վալլիերեն՝ Aimee Anne Duffy, հունիսի 23, 1984(1984-06-23)[1], Բանգոր, Գվինեդ, Ուելս, Միացյալ Թագավորություն), բրիտանացի փոփ երգչուհի, որին երաժշտական մամուլն անվանել է «նոր Դասթի Սփրինգֆիլդ» (նաև՝ «նոր Էմի Ուայնհաուս»)։ Դաֆիի առաջին Rockferry կոչվող ձայնասկավառակը՝ ձայնագրված պրոդյուսեր Բերնարդ Բաթլերի կողմից (նախկինում Suede-ի կիթառահար) և թողարկված Polydor Records ընկերության կողմից 2008 թվականի մարտի 3-ին, դարձել է բրիտանական չարթթոփեր և (հունիսի սկզբի դրությամբ) մնում է 2008 թվականի բեսթսելլեր #1 Բրիտանիայում։ Այդ սկավառակի Mercy սինգլը գլխավորել ինչպես բրիտանականթ հիթ-շքերթը, այնպես էլ Hot European 100-ը[2]։