Դա ընդհանրապես այդ մասին չէ
Դա ընդհանրապես այդ մասին չէ ռուս.՝ Это совсем не про это | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | երգիծանք |
Թեմա | Աղտոտում |
Ռեժիսոր | Ալեքսանդր Ֆեդուլով |
Սցենարիստ | Սերգեյ Իվանով |
Հնչյունավորում | Լիդիա Կորոլյովա |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Էկրան |
Տևողություն | 178 s |
Թվական | 1984 |
Դա ընդհանրապես այդ մասին չէ (ռուս.՝ Это совсем не про это), խորհրդային սատիրիկական միկրոմուլտֆիլմ` մեծահասակների համար։ Գրեթե ամբողջ մուլտիպլիկացիոն ֆիլմը նկարահանել է Ա. Ֆեդուլովը, որն անվանել է այն «Ֆիլմ կովի մասին» և համարել է իր իրական դեբյուտը[1]։ Նվիրված է շրջապատող միջավայրի աղտոտման խնդրին։ Ֆիլմում օգտագործվում է Ժան Ֆիլիպ Ռամոյի երաժշտությունը։
Սյուժե
Տիրուհին ուղարկում է իր կովին աղբակույտում արածելու։ Կովը այնտեղ սկսում է սնվել կերակրի մնացորդներով և աղբով, ջուր է խմում այն գետից, որի մեջ լցնում էին արտադրական թափուկներ, շնչում է այն օդը, որտեղ բաց էին թողել անօգտակար գործարանային գազեր։ Տիրուհին հակագազ հագնելով բերում է կովին տուն և սկսում կթել։ Կաթի փոխարեն նա կթում է բենզին, լցնում մեքենայի մեջ և գնում է իր գործերով։
ֆիլմում աշխատել են
Ռեժիսոր | Ալեքսանդր Ֆեդուլով |
Սցենարիստ | Սերգեյ Իվանով |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Ֆեդուլով |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Ալեքսանդր Տատարսկի, Բորիս Տուզանովիչ, Ալեքսանդր Ֆեդուլով, Վլադլեն Բարբէ |
Օպերատոր | Վլադիմիր Միլովանով |
Հնչյունային օպերատոր | Սերգեյ Կել |
Խմբագիր | Լ. Ստեֆանովա |
Դերերը հնչյունավորել է | Լիդիյա Կորոլևա |
Մրցանակներ
- 1985 թվական` «Ոսկե աղավնի» (բարձրագույն մրցանակ) և Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ` վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում, Լայպցիգում[2]։
- 1986 թվական` VII միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակ, Զագրեբ` 86 «А» կատեգորիայում։
- 1986 թվական` «Փոքրիկ Պոլկան» մրցանակ, III խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմերի փառատոն, Ռյազանում։
Թողարկում տեսահոլովակով
2000 թվականին «Մաստեր Թեյփ» ընկերությունը և «Սոյուզ Վիդեոն» «Պետական հեռուստառադիոֆոնդի» օգնությամբ ներկայացրել է մուլտֆիլմի VHS ձևաչափով լիցենզիոն հավաքածու, որի մեջ ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլմերը. «Մումի-Տրոլ և գիսաստղը», «Չեմուչումիկ», «Երևակայողը», «Հերոն», «Ամպրոպը չի որոտում», «Շալտայ Բոլտալ», «Շատ կապույտ մորուքը»։
Ծանոթագրություններ
- ↑ Анна Белоногова. «Слово мастера. Режиссёр-мультипликатор Александр Федулов» Արխիվացված 2012-10-16 Wayback Machine. «Техника и технологии кино» № 5, 2009.
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 667. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ
- «Դա ընդհանրապես այդ մասին չէ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Творческое объединение «ЭКРАН»
|