Դեմետր (աստված)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեմետր (այլ կիրառումներ)
Դեմետր | |
---|---|
Տեսակ | դիցաբանական կերպար |
Դիցաբանություն | Հայկական դիցաբանություն |
Սեռ | արական |
Քույր/Եղբայր | Գիսանե |
Դեմետր, մահացող և հարություն առնող աստվածություն հայկական դիցաբանության մեջ, Գիսանեի եղբայրը։
Պատմություն
Ըստ Զենոբ Գլակի հաղորդած ավանդախառն պատմության` Գիսանեն ու Դեմետրը եղել են հնդկական արքայազններ, որոնք արժանացել են իրենց տիրոջ ցասմանը և փախել Հայաստան։ Այստեղ հայոց Վաղարշակ թագավորը նրանց է նվիրել Տարոն գավառը, որտեղ եղբայրները կառուցել են Վիշապ քաղաքը։ 15 տարի անց Վաղարշակը սպանել է տվել Գիսանեին ու Դեմետրին և իշխանությունը փոխանցել նրանց երեք որդիներին, որոնք իրենց ծնողների պատվին մեհյաններ են կառուցել Քարքե լեռան կատարին։
Պաշտամունք
Զենոբ Գլակի հաղորդմամբ Դեմետրի տաճարը եղել է Կուառս ավանի մոտ, իսկ Գիսանեինը` հենց Կուառսում։ Դեմետր աստծո անունով է հավանաբար իր անունը ստացել Արձան քրմապետի որդի Դեմետրը։ Կործանելով տաճարները` Գրիգոր Լուսավորիչը վանք է կառուցել Դեմետրի տաճարի տեղում և վանահայր նշանակել Զենոբ Գլակին, որի անունով էլ վանքը կոչվել է Գլակավանք։
Արտաքին տեսքը
Դեմետրն ունեցել է մուգ գույնի մաշկ և իր արտաքինով նման է եղել հնդիկի։ Հավանաբար, իր եղբայր Գիսանեի նման, նա էլ է ունեցել երկար մազեր։
Արտաքին հղումներ
|