Դենիել Հենդլեր
Դենիել Հենդլեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 28, 1970[1][2][3][…] (54 տարեկան) |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Լոուելի ավագ դպրոց, Ուեսլեական համալսարան (1992) և Simmons College Center for the Study of Children's Literature? |
Ազդվել է | Էդգար Ալլան Պո[4], Դինո Բուցատի[5], Ֆրանց Կաֆկա[6][7], Քլայվ Սթեյփլս Լյուիս[8], Էդվարդ Գորի[8][9], Ռոալդ Դալ[8][10] և Վլադիմիր Նաբոկով[8] |
Երկեր | A Series of Unfortunate Events?, The Basic Eight?, Watch Your Mouth? և Adverbs? |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, վիպասան, երաժիշտ, մանկագիր, ակորդեոնահար և երգերի հեղինակ |
Ամուսին | Լիզա Բրաուն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | danielhandler.com |
Ստորագրություն![]() | |
![]() |
Դենիել Հենդլեր (անգլ.՝ Daniel Handler,փետրվարի 28, 1970[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գրող և սցենարիստ, որը հայտնի է նաև Լեմոնի Սնիքետ (անգլ.՝ Lemony Snicket) կեղծանունով, «33 դժբախտություն» մանկական գրքերի շարքերի հեղինակ։
Անձնական կյանք
Հենդլերը ծնվել է 1970 թվականին, Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ 1992-ին ավարտել է Ուեսլեյան համալսարանը։ Ամուսնացել է Լիզա Բրաունի հետ և մեծացրել է Օտտո որդուն։ Այժմ ընտանիքի հետ ապրում է Սան Ֆրանցիսկոյի հին, վիկտորիական ոճով տանը։ Նա նվագում է ակորդեոն, նաև ելույթ է ունեցել մի քանի երաժշտական խմբերում։
Գրական գործունեություն
Հենդլերի առաջին վեպը՝ «The Basic Eight»-ը, շատ հրատարակիչների կողմից մերժվեց դրա բովանդակության պատճառով (դեռահաս աղջկա կյանքի հոռետեսական պատկերացում)։ Հենդլերի խոսքերով՝ նա հրատարակիչներից ստացել է 37 մերժում` նախքան վեպը հրատարակելը։
1999 թվականին Հենդլերը, Լեմոնի Սնիքետ կեղծանունով սկսեց գրել «33 դժբախտություններ» մանկական գրքերի շարքը (անգլ.՝ A Series of Unfortunate Events): Գրքերը պատմում են երեք որբ երեխաների մասին, որոնց գլխին են թափվում բառացիորեն բոլոր դժբախտություններն ու դժվարությունները։ Շարքի առաջին գիրքը՝ «Վատ սկիզբը», լույս է տեսել 1999 թվականին։ «33 դժբախտություններ» շարքը ձեռք բերեց հսկայական հայտնիություն և դարձավ աշխարհի բեսթսելլեր։ Շարքի վերջին գիրքը՝ «Ավարտ» վերնագրով տպագրվել է 2006 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը, թարգմանվել է 41 լեզուներով և վաճառվել է ավելի քան 60 միլիոն օրինակ տպաքանակով[12]։
2004 թվականին թողարկվեց շարքի առաջին երեք գրքերի կինոնկարը՝ «Լեմոնի Սնիքետ. 33 դժբախտություններ» գեղարվեստական ֆիլմը։
Գրքի շարքի հիման վրա, 2004-ին նաև թողարկվեց Lemony Snicket’s A Series of Unfortunate Events համակարգչային խաղը։
2014 թվականի նոյեմբերին Netflix-ը և Paramount Television-ը հայտարարեցին, որ պլանավորվում է մանկական գրքերի «33 դժբախտություններ» շարքը հարմարեցնել բնօրինակ հեռուստատեսային շարքին և գրքերի հեղինակ Դենիել Հենդլերը լինելու է որպես գործադիր պրոդյուսեր։
2015 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Բարրի Սոննենֆելդը և Մարկ Հուդիսը պայմանավորվել են կանգնել սերիալի արտադրության ղեկին։ Հուդիսը դարձավ հաղորդավար և սցենարիստ, իսկ Սոննենֆելդը դարձավ ռեժիսոր. բացի այդ, երկուսն էլ ստացան գործադիր արտադրողների պաշտոններ։ Այնուամենայնիվ, 2016 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ Հուդիսը լքել է նախագիծը, բայց շոուի նոր անդամի անունը այդ ժամանակ չի ասվել։
2016 թվականի մարտին հայտարարվեց, որ սերիալը բաղկացած կլինի ութ դրվագներից։ 2016 թվականի սեպտեմբերին Հարրիսը հայտարարեց, որ յուրաքանչյուր գրքի իրադարձությունները արտացոլվելու են երկու դրվագներով. այսպես նկարահանվելու են առաջին չորս գրքերը։ Սերիալը բաղկացած է լինելու 3 եթերաշրջաից[13]։
Ֆիլմի դերակատարներ
- «33 դժբախտություններ» ֆիլմում Լեմոնի Սնիկետի դերը խաղացել է Ջուդ Լոուն։
- Սերիալում Լեմոնի Սնիկետի դերը խաղացել է Պատրիկ Ուարբերտոնը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 http://web.archive.org/web/20170324033043/http://jeugdliteratuur.org/auteurs/lemony-snicket
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Sparks K. Encyclopædia Britannica
- ↑ https://exchange.prx.org/pieces/66918/transcripts/156520
- ↑ https://www.theguardian.com/books/article/2024/jun/28/daniel-handler-aka-lemony-snicket-i-return-to-toni-morrisons-beloved-every-five-years
- ↑ https://www.gearyschools.org/pages/uploaded_files/Using%20Lemony%20Snicket%20to%20Bring%20Smiles%20to%20Your%20Vocabulary%20Lessons.pdf
- ↑ https://www.barnesandnoble.com/blog/match-wits-with-snicket-the-donald-j-sobol-legacy-in-file-under-13-suspicious-incidents/
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 https://www.jetfuelreview.com/interview-daniel-handler.html
- ↑ https://www.nytimes.com/2015/01/25/books/review/daniel-handler-by-the-book.html
- ↑ https://www.npr.org/2017/01/13/509587895/the-man-behind-lemony-snicket-talks-about-writing-for-kids-and-his-childhood-fea
- ↑ https://web.archive.org/web/20161022085355/http://ccbc.education.wisc.edu/books/detailListBooks.asp?idBookLists=221
- ↑ «Egmont signs new series from Lemony Snicket». theBookseller.com. 25.08.09. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Лемони Сникет 33 несчастья 3 сезон: дата выхода сериала, трейлер, фото, видео». www.kp.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Հենդլեր» հոդվածին։ |
|