Դենիել Ջեյմս
Դենիել Ջեյմս անգլ.՝ Daniel James | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 10, 1997[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Հալ, Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 170 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 21 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2014 |
![]() | ||
2014-2016 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-2019 |
![]() | 33 | (4) |
2017 |
→ ![]() | 0 | (0) |
2019-ներկա |
![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2013-2015 |
![]() | 8 | (2) |
2015-2016 |
![]() | 5 | (1) |
2017-ներկա |
![]() | 3 | (1) |
2016-ներկա |
![]() | 11 | (0) |
2018-ներկա |
![]() | 4 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դենիել Ջեյմս (անգլ.՝ Daniel James, նոյեմբերի 10, 1997[1], Հալ, Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ուելսցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Յունայթեդի և Ուելսի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
Սուոնսի Սիթի
Ֆուտբոլիստի կարիերան Ջեյմսը սկսել է Հալ Սիթիում[3]։ 2014 թվականին նա միացավ Սուոնսի Սիթիի ակադեմիային[4]։ 2016 թվականի փետրվարի 17-ին ուելսցին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2019 թվականը[5]։ 2017 թվականի հունիսի 30-ին Ջեյմսը 1 տարվա վարձավճարով միացավ Շրուսբերի Թաունին[6], սակայն վարձավճարը երկկողմանի համաձայնությամբ խզվեց օգոստոսի 31-ին, քանի որ ուելսցին չկարողացավ վաստակել իր տեղը թիմի հիմնական կազմում[7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի փետրվարի 6-ին՝ փոխարինման մտնելով Անգլիայի գավաթի Նոթս Կաունտիի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[8][9]։
Իր առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում Ջեյմսը անցկացրեց 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ փոխարինման մտնելով Բիրմինգհեմ Սիթիի դեմ խաղում[10]։ Հոկտեմբերի 27-ին 2 գոլային փոխանցում է տվել Ռեդինգի դեմ խաղում՝ օգնելով Սուոնսիին հաղթել 2-0 հաշվով[11]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց նոյեմբերի 24-ին՝ Նորվիչ Սիթիի դեմ խաղում[12]։ 2019 թվականի հունվարի 31-ին Ջեյմսը համաձայնացրեց անձնական կետերը և անցավ բուժզննում Լիդս Յունայթեդում[13][14], սակայն երկու ակումբների միջև եղան որոշ անհամաձայնություններ, և կողմերը չհասցրեցին կնքել պայմանագիրը մինչև տրանսֆերային պատուհանի փակումը, ինչի պատճառով տրանսֆերը չկայացավ[15][16]։ Ապրիլի 2-ին ուելսցին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրենտֆորդի դեմ խաղում[17]։ Սուոնսի Սիթիի կազմում Ջեյմսը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[18]։
Մանչեսթեր Յունայթեդ
2019 թվականի հունիսի 12-ին Ջեյմսը 5 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Յունայթեդի հետ[19][20][21]։ Ակումբը նրա համար վճարեց 15 միլիոն ֆունտ ստերլինգ[22][23][24]։
Միջազգային կարիերա
Ջեյմսը ներկայացրել է Ուելսը տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[25][26]։ Ուելսի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի հունիսի 8-ին՝ Սերբիայի դեմ խաղի համար՝ փոխարինելով վնասվածք ստացած Հել Ռոբսոն-Կանուին[27][28][29], սակայն այս խաղում խաղադաշտ դուրս չեկավ[30]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2018 թվականի նոյեմբերի 20-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ալբանիայի դեմ խաղում[31]։ Իր առաջին գոլը Ուելսի կազմում խփեց 2019 թվականի մարտի 24-ին՝ Սլովակիայի դեմ խաղում[32][33]։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2019 թվականի հուլիսի 14-ի դրությամբ[34]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սուոնսի Սիթի | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 1 | 1 | — | 0 | 0 | 1 | 1 | |
2018–19 | Չեմպիոնշիպ | 33 | 4 | 4 | 1 | 1 | 0 | 38 | 5 | |||
Ընդհանուր | 33 | 4 | 5 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 39 | 6 | ||
Մանչեսթեր Յունայթեդ | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 33 | 4 | 5 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 39 | 6 |
Միջազգային վիճակագրություն
2019 թվականի հուլիսի 14-ի դրությամբ[34]
Ուելս | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 1 | 0 |
2019 | 3 | 1 |
Ընդհանուր | 4 | 1 |
Միջազգային գոլեր
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | Մարտի 24, 2019 | Քարդիֆ Սիթի մարզադաշտ, Քարդիֆ, Ուելս | ![]() |
1–0 | 1–0 | Եվրո 2020 Որակավորում |
Նվաճումներ
Անհատական
- Սուոնսի Սիթիի տարվա լավագույն նորեկ. 2018–19[35]
- Սուոնսի Սիթիի համայնքի չեմպիոն. 2018–19[35]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Wales - D. James - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Buckingham, Philip (2018 թ․ հոկտեմբերի 15). «Former Hull City rookie replaces Arsenal star in Wales squad». hulldailymail. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Highly-rated Hull City youngster Dan James 'lost' to Swansea City for £72,000 | Hull Daily Mail». web.archive.org. 2015 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Swansea City Under-21s Keston Davies Daniel James new contracts». web.archive.org. 2017 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Daniel James: Swansea City winger joins Shrewsbury Town on season-long loan» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 30. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Dan James returns to Swansea». www.shrewsburytown.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Swansea City - Notts County, Feb 6, 2018 - FA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Swansea City 8-1 Notts County» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ փետրվարի 6. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Birmingham City - Swansea City, Aug 17, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Swansea City - Reading FC, Oct 27, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Swansea City - Norwich City, Nov 24, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Short, Joe (2019 թ․ հունվարի 31). «Leeds United transfer news: Daniel James medical - all the details on Swansea move». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Daniel James Undergoing Leeds United Medical». www.insidefutbol.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Leeds United deal for Daniel James collapses». www.yorkshirepost.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Late deadline day drama sees Daniel James' move from Swansea to Leeds collapse». JOE.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Swansea City - Brentford FC, Apr 2, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Stokes, Aaron (2019 թ․ մայիսի 10). «Who is Daniel James? Man Utd set to sign former Leeds target in £15m deal». Dailystar.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Welsh winger Daniel James seals transfer to Man Utd». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Manchester United Confirm Signing of Daniel James on 5-Year Deal». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Daniel James completes Manchester United transfer on five-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Man Utd: Daniel James completes £15m move from Swansea» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 12. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Peck, Joshua (2019 թ․ հունիսի 13). «Daniel James: Man Utd announce signing of Swansea star, contract details revealed». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ James, Stuart (2019 թ․ հունիսի 11). «Daniel James joins Manchester United a huge prospect but with work to do». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Fact file on new Manchester United signing Daniel James». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Manchester United sign Daniel James». British GQ (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «World Cup qualifiers: Robson-Kanu out of Wales squad for Serbia» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Robson-Kanu withdraws from Wales squad for Serbia match». Reuters (անգլերեն). 2017 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2018-11-28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Hal Robson-Kanu withdraws from Wales squad for Serbia trip». Eurosport. 2017 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Serbia - Wales, Jun 11, 2017 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Albania - Wales, Nov 20, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Wales - Slovakia, Mar 24, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Wales up and running after Daniel James' early strike sinks Slovakia». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մարտի 24. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 34,0 34,1 «Daniel James». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 35,0 35,1 «Grimes named Player of the Year | Swansea City FC». www.swanseacity.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
Արտաքին հղումներ
- Ջեյմսի պաշտոնական Տվիտերի էջը
- Ջեյմսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ջեյմսը transfermarkt-ում
- Ջեյմսը soccerbase.com-ում
- Ջեյմսը WhoScored.com կայքում
- Ջեյմսը Մանչեսթեր Յունայթեդի պաշտոնական կայքում
- Ջեյմսը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Ջեյմսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Ջեյմս» հոդվածին։ |
|
|