Դին Հենդերսոն
Հենդերսոնը Շեֆիլդ Յունայթեդի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Dean Bradley Henderson | ||
Քաղաքացիությունը | Անգլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 12, 1997[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Whitehaven, Կումբրիա, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] | ||
Հասակ | 188 սմ | ||
Քաշ | 85 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
Շեֆիլդ Յունայթեդ (վարձավճարով Մանչեսթեր Յունայթեդից) | ||
Համար | 1 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2011 | Կարլայլ Յունայթեդ | ||
2011-2015 | Մանչեսթեր Յունայթեդ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-ներկա | Մանչեսթեր Յունայթեդ | 0 | (0) |
2016 | → Ստոկպորտ Կաունտի | 9 | (0) |
2016-2017 | → Գրիմսբի Թաուն | 7 | (0) |
2017-2018 | → Շրուսբերի Թաուն | 38 | (0) |
2018-2019 | → Շեֆիլդ Յունայթեդ | 46 | (0) |
2019-ներկա | → Շեֆիլդ Յունայթեդ | 16 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2012 | Անգլիա Մ16 | 1 | (0) |
2013-2014 | Անգլիա Մ17 | 5 | (0) |
2016-2017 | Անգլիա Մ20 | 6 | (0) |
2018-2019 | Անգլիա Մ21 | 11 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դին Հենդերսոն (անգլ.՝ Dean Henderson, մարտի 12, 1997[1], Whitehaven, Կումբրիա, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Մանչեսթեր Յունայթեդից վարձավճարով հանդես է գալիս Շեֆիլդ Յունայթեդի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
Մանչեսթեր Յունայթեդ
Ֆուտբոլիստի կարիերան Հենդերսոնը սկսել է Կարլայլ Յունայթեդում[4]։ 2011 թվականին՝ 14 տարեկան հասակում նա միացավ Մանչեսթեր Յունայթեդի ակադեմիային։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2015 թվականի օգոստոսին[5]։ 2016 թվականի հունվարի 12-ին Հենդերսոնը 1 ամսվա վարձավճարով միացավ Անգլիայի վեցերորդ դիվիզիոնում հանդես եկող Ստոկպորտ Կաունտիին[6]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 16-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նանիտոն Բորոյի դեմ խաղում[7][8]։ Փետրվարի 22-ին Մանչեսթեր Յունայթեդը հետ կանչեց Հենդերսոնի վարձավճարը թիմի դարպասապահների վնասվածքների պատճառով։ Մարտին անգլիացին վերադարձավ Ստոկպորտ Կաունտի՝ այստեղ անցկացնելով ընդհանուր առմամբ 9 հանդիպում։
2016 թվականի օգոստոսի 31-ին Հենդերսոնը մինչև 2017 թվականի հունվարի սկիզբ վարձավճարով միացավ Գրիմսբի Թաունին[9][10]՝ դառնալով թիմի երկրորդ դարպասապահը[11]։ Իր դեբյուտը Լիգա Երկուում նշեց դեկտեմբերի 26-ին՝ Ակրինգտոն Սթենլիի դեմ խաղում[12][13]։ Դեկտեմբերի 31-ին Գրիմսբին երկարաձգեց Հենդերսոնի վարձավճարը մինչև հունվարի վերջ[14]։ Հունվարի 25-ին անգլիացու վարձավճարը կրկին երկարաձգվեց մինչև մրցաշրջանի ավարտը[15][16]։ Այնուամենայնիվ, Մանչեսթեր Յունայթեդի երրորդ դարպասապահ Ժոել Պերեյրայի վնասվածքից հետո, փետրվարի 3-ին Յունայթեդը հետ կանչեց Հենդերսոնին[17][18][19]։ Գրիմսբի Թաունի կազմում Հենդերսոնը անցկացրեց 7 հանդիպում՝ 4 խաղում պահելով իր դարպասը անառիկ[20]։
2017 թվականի հուլիսի 10-ին Հենդերսոնը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Շրուսբերի Թաուն[21][22][23]։ Իր դեբյուտը Անգլիայի երրորդ դիվիզիոնում նշեց օգոստոսի 5-ին՝ Նորթհեմպտոն Թաունի դեմ խաղում՝ այս խաղում պահելով իր դարպասը անառիկ[24][25]։ 2018 թվականի մայիսի 27-ին Հենդերսոնը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Լիգա Մեկի փլեյ-օֆֆի եզրափակչի Ռոտերհեմ Յունայթեդի դեմ խաղում, սակայն Շրուսբերին պարտվեց 2-1 հաշվով[26][27]։ 2017-18 մրցաշրջանում անգլիացին անցկացրեց 48 հանդիպում[28]՝ բաց թողնելով 39 գնդակ և ընդգրկվելով Լիգա Մեկի խորհրդանշական հավաքականում[29][30]։
2018 թվականի հունիսի 14-ին Հենդերսոնը 2 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Մանչեսթեր Յունայթեդի հետ[31][32][33]։ Հունիսի 18-ին նա վարձավճարով միացավ Շեֆիլդ Յունայթեդին[34][35][36]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում անգլիացին անցկացրեց օգոստոսի 4-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սուոնսի Սիթիի դեմ խաղում[37]։ 2018-19 մրցաշրջանում Հենդերսոնը անցկացրեց 46 հանդիպում[38]՝ 21 խաղում պահելով իր դարպասը անառիկ և օգնելով իր թիմին 2007 թվականից հետո առաջին անգամ տեղափոխվել Պրեմիեր Լիգա[39][40][41]։ Նա ճանաչվեց Շեֆիլդ Յունայթեդի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[42] և դարձավ Չեմպիոնշիպի լավագույն դարպասապահ[43][44]։
2019 թվականի հուլիսի 26-ին Հենդերսոնը երկարաձգեց իր պայմանագիրը Մանչեսթեր Յունայթեդի հետ մինչև 2022 թվականը[45][46] և վարձավճարով վերադարձավ Շեֆիլդ Յունայթեդ[47][48][49]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 10-ին՝ Բորնմութի դեմ խաղում[50][51]։
Միջազգային կարիերա
Հենդերսոնը ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[52]։ 2017 թվականին նա մասնակցեց աշխարհի Մ20 առաջնությանը[53][54]՝ անցկացնելով միայն 1 հանդիպում։ Անգլիան հաղթեց առաջնությունը[55][56]՝ եզրափակչում 1-0 հաշվով պարտության մատնելով Վենեսուելային[57][58]։ 2019 թվականին Հենդերսոնը մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[59][60][61]՝ անցկացնելով 2 հանդիպում[62], իսկ Անգլիան դուրս մնաց խմբային փուլից[63][64][65]։
Անգլիայի ազգային հավաքական Հենդերսոնը առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի հոկտեմբերի 8-ին՝ փոխարինելով վնասվածք ստացած Թոմ Հիթոնին Չեխիայի և Բուլղարիայի դեմ խաղերի համար[66][67][68], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[69][70]։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2019 թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ[71]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ստոկպորտ Կաունտի (վարձավճար) | 2015–16 | 6-րդ դիվիզիոն | 9 | 0 | 0 | 0 | — | — | 9 | 0 | ||
Գրիմսբի Թաուն (վարձավճար) | 2016–17 | Լիգա Երկու | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 0 | ||
Շրուսբերի Թաուն (վարձավճար) | 2017–18 | Լիգա Մեկ | 38 | 0 | 2 | 0 | 8 | 0 | 48 | 0 | ||
Շեֆիլդ Յունայթեդ (վարձավճար) | 2018–19 | Չեմպիոնշիպ | 46 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 46 | 0 | ||
2019–20 | Պրեմիեր Լիգա | 16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 0 | |||
Ընդհանուր | 62 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 62 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 116 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 8 | 0 | 126 | 0 |
Նվաճումներ
Ակումբային
Շեֆիլդ Յունայթեդ
- Չեմպիոնշիպ. երկրորդ տեղ. 2018–19[41]
Միջազգային
Անգլիա Մ20
- ՖԻՖԱ Աշխարհի Մ20 առաջնություն. 2017[56]
Անհատական
- Լիգա Մեկի խորհրդանշական հավաքական. 2017–18[29]
- Շեֆիլդ Յունայթեդի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2018–19[42]
- Չեմպիոնշիպի տարվա լավագույն դարպասապահ. 2018–19[43]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.transfermarkt.co.uk/dean-henderson/profil/spieler/258919
- ↑ «England - D. Henderson - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Otway, Jack (2017 թ․ փետրվարի 3). «Manchester United Uncovered: Five things you need to know about Dean Henderson». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Dean Henderson signs new Manchester United contract» (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «United keeper to sign for the Hatters». www.stockportcounty.com. 2016 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Stockport County vs. Nuneaton Borough - 16 January 2016 - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Nuneaton Town First Team vs. Stockport County (A), 16th January 2016 - Nuneaton Town First Team - Nuneaton Town FC». www.nuneatontownfc.com. 2016 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Dean Henderson leaves Manchester United for Grimsby Town loan». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Manchester United's Dean Henderson has signed for Grimsby Town on loan» (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Dawson, Rob (2016 թ․ սեպտեմբերի 26). «How are Manchester United's loan stars doing at their new clubs?». men. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Grimsby Town - Accrington Stanley, Dec 26, 2016 - League Two - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Grimsby Town 2-0 Accrington Stanley». www.grimsby-townfc.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Dean Henderson extends Manchester United loan». www.grimsby-townfc.co.uk. 2017 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Club Statement - Dean Henderson». www.grimsby-townfc.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Man Utd's Henderson extends Grimsby loan». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ հունվարի 26. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Henderson Recalled By Manchester United». www.grimsby-townfc.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «United recall Henderson from Grimsby loan». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ փետրվարի 3. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Rathborn, Jack (2017 թ․ փետրվարի 3). «Man United recall starlet after 'significant injury' to goalkeeper». mirror. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Dean Henderson | Football Stats | Manchester United | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Dean Henderson Joins Town». www.shrewsburytown.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Dean Henderson: Manchester United goalkeeper joins Shrewsbury Town on loan». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Shrewsbury have signed Manchester United goalkeeper Dean Henderson on loan» (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հուլիսի 11. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Shrewsbury Town - Northampton Town, Aug 5, 2017 - League One - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Shrewsbury Town 1-0 Northampton Town». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Rotherham United - Shrewsbury Town, May 27, 2018 - League One Play-Offs - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Rotherham skipper Richard Wood scored twice in the League One play-off final as they beat Shrewsbury in extra time to win promotion to the Championship». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Dean Henderson | Football Stats | Manchester United | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ 29,0 29,1 «PFA League One Team of the Year: Wigan & Blackburn quartets included». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «David De Gea named in PFA Team of the Year». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Dean Henderson signs new contract at man utd». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Fay, Richard (2018 թ․ հունիսի 14). «Manchester United goalkeeper signs new contract at the club». men. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Henderson signs new United deal until 2020». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «United move for Premier stopper». www.sufc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Manchester United goalkeeper Dean Henderson joins Sheffield United on loan». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Dean Henderson: Manchester United keeper joins Sheffield United on loan». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Sheffield United - Swansea City, Aug 4, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Dean Henderson | Football Stats | Manchester United | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Sheffield United promoted to Premier League after Leeds draw». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Sheffield United promoted to the Premier League». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ 41,0 41,1 «Sheffield United promoted to Premier League». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ 42,0 42,1 «McGoldrick scoops top award». www.sufc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ 43,0 43,1 «Golden Glove for Deano». www.sufc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Futaa. «Dean Henderson wins Championship Golden Glove for Sheffield United». www.futaa.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Dean Henderson signs new Man Utd deal and joins Sheff Utd on loan». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «OFFICIAL: Dean Henderson extends Man United deal & joins Sheffield United on loan». Tribuna.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Hendo's back». www.sufc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Dean Henderson Signs New 3-Year Man Utd Contract & Rejoins Sheffield Utd on Loan». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Sheffield United sign Henderson on loan». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «AFC Bournemouth - Sheffield United, Aug 10, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Billy Sharp rescues late point for Sheffield United at Bournemouth». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Association, The Football. «England player profile: Dean Henderson». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Bascombe, Chris (2017 թ․ հունիսի 9). «Lewis Cook: World Cup success might win Premier League managers' trust». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «England's triumph must form the bedrock of future tournament success». The Independent (անգլերեն). 2017 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Connor, Neil; Tyers, Alan (2017 թ․ հունիսի 11). «England U20s seal World Cup glory as Dominic Calvert-Lewin scores and Freddie Woodman saves penalty». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ 56,0 56,1 FIFA.com. «England edge Venezuela to become champions». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Venezuela U20 - England U20, Jun 11, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Under-20 World Cup: England beat Venezuela in final» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Association, The Football. «England U21s squad named by Aidy Boothroyd for this summer's Euro Finals in Italy». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «England U21s hand Gibbs-White first call-up as he joins Maddison and Foden in Euro squad». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Flanagan, Aaron (2019 թ․ մայիսի 27). «England Under-21 squad for UEFA Under-21 European Championships announced». mirror. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ UEFA.com. «England - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «European Under-21 Championship: England knocked out by late Romania flurry» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Wallace, Sam (2019 թ․ հունիսի 21). «England Under-21s crash out of Euros after shipping four late goals to Romania». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «England Under-21's all but out of Euro 2019 after Romania loss». The Independent (անգլերեն). 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Association, The Football. «Sheffield United's Dean Henderson joins England senior squad for the first time». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ 161385360554578 (2019 թ․ հոկտեմբերի 8). «Dean Henderson called up to England squad as goalkeeper withdraws through injury». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
{cite web}
:|last=
has numeric name (օգնություն) - ↑ «Dean Henderson earns maiden England call-up». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Czech Republic - England, Oct 11, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Bulgaria - England, Oct 14, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Dean Henderson». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
- Հենդերսոնի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Հենդերսոնի պաշտոնական Տվիտերի էջը
- Հենդերսոնի պաշտոնական Ինստագրամի էջը
- Հենդերսոնը transfermarkt-ում
- Հենդերսոնը soccerbase.com-ում
- Հենդերսոնը WhoScored.com կայքում
- Հենդերսոնը Շեֆիլդ Յունայթեդի պաշտոնական կայքում
- Հենդերսոնը Մանչեսթեր Յունայթեդի պաշտոնական կայքում
- Հենդերսոնը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Հենդերսոնը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Հենդերսոնը Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դին Հենդերսոն» հոդվածին։ |
|