Դինարա (խորվ.՝ Dinara), լեռ Խորվաթիայում և Բոսնիա և Հերցեգովինայում 1913 մ բարձրությամբ (գագաթ՝ Տրոգլավ)[1], Դինարյան բարձրավանդակի մասը։ 1831 մետր բարձրության Սինյալ գագաթը խորվաթական ամենաբարձր գագաթն է[1][2]։ Տեղակայված է Դալմաթիայում Խորվաթիայի և Բոսնիա և Հերցեգովինայի սահմանին, Կնին քաղաքի հարևանությամբ։ Լեռան ստորոտում տեղակայված է Կիևո բնակավայրը, որից տպավորիչ տեսարան է բացվում դեպի լեռը։ Դինարան համարվում է Դինարյան բարձրավանդակի բազմաթիվ գագաթներից մեկը, սակայն նկատելիորեն տարբերվում է շրջապատող լանդշաֆտից։ Բուսականությունը լեռան վրա աղքատ է, ծառեր չկան։
Անվան ծագումնաբանություն
Նրա լատինական Ադրիան Օրոս անվանումը վերցված է հնագույն իլլիրիական ցեղի անունից, որոնք ապրել են լեռան հյուսիսային լանջերին։