Դինմուհամեդ Կունաև
Դինմուհամեդ Կունաև ղազ.՝ Дінмұхамед Ахмет ұлы Қонаев | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 12, 1912[1] |
Ծննդավայր | Ալմաթի, Սեմիրեչյեի մարզ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | օգոստոսի 22, 1993[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Աքշի, Ալակոլի շրջան, Ալմաթի շրջան, Ղազախստան |
Գերեզման | Կենսայսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Պետական գունավոր մետաղների և ոսկու համալսարան (1936) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | Ղազախստանի վարչապետ և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ղազխստանի գիտությունների ազգային ակադեմիա և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո |
![]() |
Դինմուհամեդ Ահմեդովիչ Կունաև (ղազ.՝ Дінмұхаммед Ахметұлы Қонаев, Dınmūhammed Ahmetūly Qonaev, ռուս.՝ Динмухаммед Ахмедович Кунаев, հունվարի 12, 1912[1], Ալմաթի, Սեմիրեչյեի մարզ, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 22, 1993[1], Աքշի, Ալակոլի շրջան, Ալմաթի շրջան, Ղազախստան), ղազախ խորհրդային պետական և կուսակցական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1939)։
Կենսագրություն
1936 թվականին ավարտել է Մոսկվայի գունավոր մետաղների և ոսկու ինստիտուտը։ 1939 թվականին եղել է «Ալթայպոլիմետալ» կոմբինատի գլխավոր ինժեների տեղակալ, ապա՝ Ռիդերի հանքավարչության տնօրեն, 1942-1952 թթ.-ին՝ Ղազախական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1952-1955 թթ.-ին՝ Ղազախական ՍՍՀ ԳԱ նախագահ, 1955 թվականի ապրիլ 1960 թվականի հունվարը և 1962-1964 թվականներին՝ Ղազախական ՍԱՀ Նախարարների խորհրդի նախագահ։
1960-1962 և 1964-1986 թվականներին եղել է Ղազախստանի կոմկուսի ԿԿ-ի առաջին քարտուղարը։ Կուսակցության 20-25 համագումարներում ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ-ի անդամ, 1966 թվականի ապրիլից՝ ԽՄԿԿ ԿԿ-ի Քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1971 թվականի ապրիլից՝ անդամ։
Եղել է նաև ԽՍՀՄ III—X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, 1962 թ.-ից՝ Նախագահության անդամ։ Աշխատությունները նվիրված են հանքագործության տեսական և պրակտիկ հարցերին։
Պարգևատրվել է Լենինի 5 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Кунаев Динмухамед Ахмедович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 15)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինմուհամեդ Կունաև» հոդվածին։ |
|