* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ սեպտեմբերի 23, 2016:
‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 28, 2016
Դիոգու Ժոզե Տեյշեյրա սա Սիլվա (պորտ.՝ Diogo José Teixeira da Silva, կամ Ժոտապորտ.՝ Jota, դեկտեմբերի 4, 1996, Մասարելուշ, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս պորտուգալական «Պորտու» ակումբի և Պորտուգալիայի երիտասարդական հավաոականի կազմում։
Ակումբային կարիերա
Դիոգուն «Պասուշ դե Ֆերեյրա» ֆուտբոլային ակումբի սան է։ Թիմի հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2014 թվականի նոյեմբերի 23-ին՝ Պորտուգալիայի գավաթի շրջանակներում կայացած «Ատլետիկո Ռեգուենշեի» դեմ խաղում[3]։ Ժոտան թիմի կազմում իր առաջին գոլը խփել է «Պասուշի» դեմ խաղում։ Սանգրիշ լիգայում Դիոգուն իր դեբյուտը նշել է 2015 թվականի փետրվարի 20-ին՝ «Վիտորիայի» դեմ խաղում[4]։
2016 թվականի ամռանը Դիոգու Ժոտան տեղափոխվել է իսպանական «Ատլետիկո Մադրիդ»[5]։ Այնուհետև խաղային պրակտիկա ստանալու համար նա մեկ մրցաշրջանով տեղափոխվեց պորտուգալական «Պորտու»[6]։