Դիտրիխ ֆոն Խոլտից
Դիտրիխ ֆոն Խոլտից | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Łąka Prudnicka, Gmina Prudnik, Prudnik County, Օպոլյան վոյևոդություն, Լեհաստան |
Մահացել է | նոյեմբերի 5, 1966[2][3][4][…] (71 տարեկան) կամ նոյեմբերի 4, 1966 (71 տարեկան) |
Մահվան վայր | Բադեն-Բադեն, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն, Վայմարյան Հանրապետություն, Նացիստական Գերմանիա և Գերմանիա |
Մասնագիտություն | սպա |
Զբաղեցրած պաշտոններ | City Commandant? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Dietrich von Choltitz Վիքիպահեստում |
Դիտրիխ ֆոն Խոլտից (գերմ.՝ Dietrich von Choltitz, նոյեմբերի 9, 1894[1][2][3][…], Łąka Prudnicka, Gmina Prudnik, Prudnik County, Օպոլյան վոյևոդություն, Լեհաստան - նոյեմբերի 5, 1966[2][3][4][…] կամ նոյեմբերի 4, 1966, Բադեն-Բադեն, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի հետևազորի հրամանատար։ Հայտնի է որպես Փարիզի վերջին գերմանացի հրամանատար, որը հրաժարվել է կատարել Հիտլերի հրամանը՝ հավասարեցնել այն գետնին և ոչնչացնել հիմնական տեսարժան վայրերը (սկսած Էյֆելյան աշտարակից)։ Դրա համար նրան հաճախ անվանում էին Փարիզի Փրկիչ։ 1944 թվականի հոկտեմբերին Անգլիայում գերության մեջ գտնվելիս, առանց իր իմացության ձայնագրված հեռախոսազրույցում խոստովանել է իր պատասխանատվությունը ԽՍՀՄ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների ոչնչացման համար։
Ռազմական կարիերա
Ֆոն Խոլտիցը բանակում է հայտնվել Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց մի քանի ամիս առաջ, հենց այդ պահից սկսվեց ռազմական ոլորտում նրա վերելքը։ Հետագայում ծառայել է Վայմարյան հանրապետությանը։
Երկրորդ համաշխարհային պատերազմում նրա առաջին մարտը եղել է 1940 թվականին՝ Ռոտերդամի գրավումը, որի ժամանակ նրա ենթակաները պետք է հսկողության տակ վերցնեին կարևոր նշանակություն ունեցող կամուրջները։ Հետագայում նա մասնակցել է «Բարբարոսա» ռազմագործողությանը, Սևաստոպոլի արյունալի մարտերին (որի ժամանակ նրա զորքերը մեծ կորուստներ կրեցին, իսկ ինքը վիրավորվեց) և Կուրսկի ճակատամարտին։
1944 թվականի մարտին տեղափոխվել է Իտալիա, որտեղ մասնակցել է Անցիո-Նետտունյան գործողությանը։ 1944 թվականի հունիսին եղել է արևմտյան ճակատում՝ Ֆրանսիայում, որտեղ գլխավորել է LXXXIV բանակային կորպուսը և փորձել խոչնդոտել դաշնակիցների հարձակումը։
Փարիզի պարետ
1944 թվականի օգոստոսի 1-ին նրան շնորհվեց հետևակի գեներալի, իսկ արդեն օգոստոսի 7-ին ՝ Փարիզի ռազմական նահանգապետի կոչում։ Ֆոն Խոլտիցը Հիտլերից հրաման էր ստացել ոչնչացնել քաղաքի ամբողջ պատմական և կրոնական շինությունները։ Ավելի ուշ նա հայտարարել էր, որ չի կատարել նրա կարգադրությունները, քանի որ դա չի ունեցել ռազմական նշանակություն, Փարիզը նա սիրել է, իսկ հենց ֆյուրերին այդ ժամանակ խենթ է համարել։ Օգոստոսի 15-ին սկսվել է Փարիզի ոստիկանության գործադուլը։ Մի քանի օր անց պարետը սկզբից զինադադարի հրաման է ստորագրել, որը սակայն անտեսվել է որոշ ընդդիմադիրների կողմից, իսկ օգոստոսի 25-ին նա հանձնվել է Ազատական Ֆրանսիային։
Պատերազմից հետո
Որպես գերի սկզբում պահվել է Անգլիայում, հետո ԱՄՆ-ում։ 1951 թվականին գրել է հուշագրություններ։ 1947 թվականին ազատ է արձակվել դաշնակիցների կողմից։ Պատերազմից հետո, 1956 թվականին նա այցելել է փարիզյան հյուրանոցում գտնվող նախկին ռազմակայան։ Մահացել է դրանից 10 տարի անց Արևմտյան Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում երկարատև հիվանդությունից։ Գեներալի հուղարկավորությանը ներկա են եղել ֆրանսիացի բարձրաստիճան սպաներ։
Շքանշաններ
- 1-ին և 2-րդ աստիճանի Երկաթյա խաչ (1914) (Պրուսիայի թագավորություն)
- Սուրբ Հենրիխի ռազմական շքանշան (1917 թվականի դեկտեմբերի 26) (Սաքսոնիայի թագավորություն)
- Արժանապատվության շքանշան (Սաքսոնիայի թագավորություն)
- Առաջին համաշխարհային պատերազմի պատվավոր խաչ (1934)
- Ասպետական երկաթե խաչ (1940 թվականի մայիսի 18)
- Գերմանական խաչ (1942 թվականի փետրվարի 8)
- Ղրիմի վահան (1942 թվականի հուլիս)
Մշակույթում
- «Փարիզն այրվու՞մ է»` ֆրանս-ամերիկյան ֆիլմ, 1966 թվական։
- «Դիվանագիտություն»` ֆրանս-գերմանական ֆիլմ, 2014 թվական։
- «Secrets of the Dead: Bugging Hitler's Soldier's[5]»` փաստավավերագրական ֆիլմ։
- «Commandos 2: Men of Courage»` «Փարիզն այրվու՞մ է» առաքելություն։