Դմիտրի Միրիմանով
Դմիտրի Միրիմանով ռուս.՝ Дмитрий Семёнович Мириманов | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13 (25), 1861 Պերեսլավլ Զալեսկի, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 5, 1945 (83 տարեկան) Ժնև, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Շվեյցարիա |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լոզանի համալսարան[1], Ժնևի համալսարան[1] և Ֆրիբուրգի համալսարան[1] |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն և ռուսերեն |
Եղել է գիտական ղեկավար | Սոֆի Պիկար |
Հայտնի աշակերտներ | Georges de Rham? |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | André Mirimanoff? |
Dmitry Mirimanoff Վիքիպահեստում |
Դմիտրի Միրիմանով (ռուս.՝ Дми́трий Семёнович Мирима́нов. սեպտեմբերի 13 (25), 1861, Պերեսլավլ Զալեսկի, Ռուսական կայսրություն - հունվարի 5, 1945, Ժնև, Շվեյցարիա), հայկական ծագումով շվեյցարացի մաթեմատիկոս։ 1900 թվականին դարձել է մաթեմատիկական գիտությունների դոկտոր։ Դասախոսել է Ժնևի և Լոզանի համալսարաններում։ Նշանակալի ավանդ է ներդրել հատկապես աքսիոմատիկ բազմությունների և թվերի բազմությունների տեսություններում՝ մասնավորապես կապված Ֆերմայի վերջին թեորեմի հետ[3], ինչի առնչությամբ Միրիմանովը Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին նամակագրություն է ունեցել Ալբերտ Այնշտայնի հետ[4]։ Շրջանառության մեջ է դրել ինքնապատկան բազմություն եզրույթը։
Կենսագրություն
19 տարեկանում Դմիտրի Միրիմանովը իր ծննդավայրից՝ Ռուսաստանի Պերեսլավլ Զալեսկի քաղաքից ուսանելու նպատակով մեկնել է ֆրանսիական Մոնպելիե, ապա՝ Փարիզ, որտեղ աշակերտել է Ժան-Կլոդ Բուկեին, Էմիլ Պիկարին, Պոլ Ապելին, Շառլ Էրմիտին, Անրի Պուանկարեին[5]։ Այնուհետև նա մեկնել է Ժնև, ստացել է շվեյցարական քաղաքացիություն, 1900 թվականին էլ՝ գիտությունների դոկտորի աստիճան։ 1901 թվականից մինչև 1936 թվականը դասավանդել է Ժնևի համալսարանում 1901-1936 թվականներին, որտեղ նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ Միրիմանովը որոշ ժամանակ դասախոսել է նաև Լոզանի և Ֆրիբուրգի համալսարաններում։
1897 թվականին դարձել է Մոսկվայի մաթեմատիկական ընկերության անդամ[6] Նա պատվավոր դոկտորի կոչում է ստացել Լոզանի (1937) և Լիոնի (1941) համալսարաններից։ Ֆունդավորված դասերի մաթեմատիկական պարադոքսը կոչվել է Միրիմանովի անունով։
2008 թվականին հրատարակած հոդվածներից մեկում Մարկ Ռենոն ցույց է տվել, որ Բերտրանի թեորեմի լուծման համար կիրառվող արտացոլման մեթոդի հեղինակը ոչ թե Դեզիրե Անդրեն է, ինչպես սխալմամբ համարվել է երկար ժամանակ, այլ՝ Դմիտրի Միրիմանովը[7]։
Երկեր
- D. Mirimanoff, "Sur la Congruence (rp−1 − 1):p ≡ qr," Journal für die reine und angewandte Mathematik 115 (1895), pp. 295–300 [1]. Some corrections are given in the 1937 paper below.
- D. Mirimanoff, "Sur le dernier théorème de Fermat et le Critérium de M. A. Wieferich," L'Enseignement Mathématique 11 (1909), pp. 455–459 [2] Արխիվացված 2012-02-14 Wayback Machine.
- D. Mirimanoff, "Sur le dernier théorème de Fermat," Comptes rendus hebdomadaires des séances de l'Académie des Sciences 150 (1910), pp. 204–206; a revised and expanded version of this paper appeared under the same title in Journal für die reine und angewandte Mathematik 139 (1911), pp. 309–324 [3].
- D. Mirimanoff, "Sur les nombres de Bernoulli," L'Enseignement Mathématique 36 (1937), pp. 228–235 [4] Արխիվացված 2012-02-14 Wayback Machine.
- Mirimanoff, D. (1917). Les antinomies de Russell et de Burali-Forti et le problème fondamental de la théorie des ensembles. Enseignement mathématique. Vol. 19, 37-53.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 https://citeseerx.ist.psu.edu/viewdoc/download?doi=10.1.1.91.8173&rep=rep1&type=pdf#page=44
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k5652739q/f20
- ↑ Voir les références de la bibliographie, en particulier Vandiver.
- ↑ Jean A. Mirimanoff. Private correspondence with Anton Lokhmotov. (2009)
- ↑ Note biographique de l'article de Georges de Rham, voir bibliographie.
- ↑ citar periódico|título= Состав Математического Общества|periódico= Математический Сборник|volume = 31|número= 1|ano= 1922|páginas= 1–3|url = http://mi.mathnet.ru/msb6920
- ↑ Renault, Marc (April 2008). «Lost (and Found) in Translation: André's Actual Method and Its Application to the Generalized Ballot Problem» (PDF). American Mathematical Monthly. 115 (4): 358–362. doi:10.1080/00029890.2008.11920537. JSTOR 27642480. S2CID 8126326.
Գրականություն
- Vandiver Les travaux mathematiques de Dimitry Mirimanoff, L Enseignement Mathematique, Band 39, 1942–1950, mit Publikationsliste, doi:10.5169/seals-515802, S. 169–179
Արտաքին հղումներ
- Френкель А., Бар-Хиллел И. Основания теории множеств / пер с англ. Ю. А. Гастева, под. ред. А. С. Есенина-Вольпина. — М.: Мир, 1966. — 366 с.
- Публикации Д. С. Мириманова на сайте Zentralblatt MATH
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Միրիմանով» հոդվածին։ |
|