Դյուրահալ համաձուլվածքներ

Դյուրահալ համաձուլվածքներ, երկ կամ բազմաբաղադրիչ մետաղական համաձուլվածքներ, որոնց հալման ջերմաստիճանը չի անցնում անագի հալման ջերմաստիճանից (մոտավորապես 232 °C)։

Բաղադրություն

Բաղադրաթյան մեջ մտնամ են անագ, կապար, կադմիում, բիսմութ, ինդիում և այլ տարրեր։

Նկարագրություն

Որոշ դյուրահալ համաձուլվածքներ հալվում են ոչ հաստատուն ջերմաստիճանում, այլ ջերմաստիճանների որոշակի միջակայքում։ Դյուրահալ համաձուլվածքների մեծ մասը պնդացման դեպքում կծկվում է, իսկ 55%-ից ավելի բիսմութ պարունակող համաձուլվածքները ընդարձակվում են։

Կիրառություն

Կիրառվում են էլեկտրատեխնիկական և ջերմային ապարատների հալուն ապահովիչներ, մետաղներից ու պլաստմասսաներից բարդ ձևերի ձուլվածքների մամլակաղապարներ ու մոդելներ պատրաստելու համար։ Կիրառվում են նաև որպես զոդանյութեր։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 426