Դոմինգուշ Դուարտե
Քաղաքացիությունը | ![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 10, 1995[1] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Կաշկայշ, Լիսաբոն, Պորտուգալիա | ||
Հասակ | 191 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
Դոմինգուշ Սոուզա Կոուտինյո Մենեզեշ Դուարտե (պորտ.՝ Domingos Sousa Coutinho Meneses Duarte, մարտի 10, 1995[1], Կաշկայշ, Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Խետաֆե» ակումբի պաշտպան:
Ակումբային կարիերա
«Էշտորիլ Պրայա» և մայրաքաղաքային «Սպորտինգ» ակումբների սան է։ 2014 թվականի հոկտեմբերի 5-ին «Տրոֆենսեի» դեմ խաղում նորամուտն է նշել Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունում վերջիններիս պահեստայինների կազմում[2]։ 2016 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար նրան վարձակալել է «Բելենենսեշ» ակումբը[3]։ Օգոստոսի 14-ին «Վիտորիա Սետուբալի» դեմ խաղում նորամուտն է նշել Սանգրիշ լիգայում[4]։ Հոկտեմբերի 1-ին «Շավեշի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Բելենենսեշի» կազմում[5]։ 2017 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվել է «Շավեշ»[6]։ Օգոստոսի 10-ին «Վիտորիա Գիմարյեսի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[7]։
2018 թվականի ամռանը ֆուտբոլիստին վարձակալել էր իսպանական «Դեպորտիվո Լա Կորունյայը»[8]։ Օգոստոսի 17-ին «Ալբասետեի» դեմ խաղում նորամուտն է նշել Սեգունդա Դիվիզիոնում[9]։ Նույն խաղում առաջին գոլն է խփել «Դեպորտիվո Լա Կորունյայի» կազմում:
2019 թվականի ամռանը տեղափոխվել է «Գրանադա»՝ կնքելով քառամյա պայմանագիր[10]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 3 մլն եվրո։ Օգոստոսի 17-ին «Վիլյառեալի» դեմ խաղում նորամուտն է նշել Լա Լիգայում[11]։ Հոկտեմբերի 5-ին Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Գրանադայի» կազմում[12]։ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման, իսկ նրա թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ[13]։ 2021 թվականի սեպտեմբերի 20-ին «Բարսելոնայի» դեմ խաղի առաջին կեսում մեկնել է տուն[14]։
Միջազգային կարիերա
2014 թվականին Պորտուգալիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում դարձել է Հունգարիայի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Մրցաշարի ընթացքում մասնակցել է Իսրայելի[15], Հունգարիայի[16], Ավստրիայի[17], Սերբիայի[18] և Գերմանիայի թիմերի դեմ խաղերին[19]։
2015 թվականին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Նոր Զելանդիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում մասնակցել է Կատարի[20], Սենեգալի[21], Նոր Զելանդիայի[22], Կոլումբիայի[23] և Բրազիլիայի թիմերի դեմ խաղերին[24]։
2020 թվականի նոյեմբերի 11-ին Անդորրայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Պորտուգալիայի հավաքականում[25][26]։
Ձեռքբերումներ
Միջազգային
- Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր՝ 2014
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Спортинг II VS. Трофенсе 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014—10—05. Արխիվացված է օրիգինալից 2014-10-13-ին. Վերցված է 2020-12-06-ին.
- ↑ «Sporting loan Domingos Duarte and Rosell to Belenenses» (պորտուգալերեն). SAPO. 2016-07-01. Արխիվացված օրիգինալից 2018-11-29-ին. Վերցված է 2018-11-29-ին.
- ↑ «Витория Сетубал VS. Белененсеш 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016—08—14. Արխիվացված է օրիգինալից 2016-12-21-ին. Վերցված է 2020-12-06-ին.
- ↑ «Шавеш VS. Белененсеш 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016—10—01. Արխիվացված է օրիգինալից 2017-04-04-ին. Վերցված է 2020-12-06-ին.
- ↑ «Official: Sporting loan Domingos Duarte to Chaves». Record (պորտուգալերեն). 2017-07-15. Արխիվացված է օրիգինալից 2019-05-25-ին. Վերցված է 2018-11-29-ին.
- ↑ «Витория Гимарайнш VS. Шавеш 3:2» (անգլերեն). soccerway.com. 2017—08—10. Արխիվացված է օրիգինալից 2018-07-17-ին. Վերցված է 2020-12-06-ին.
- ↑ «Domingos Duarte arrives to Dépor on loan with option to buy». Mundo Deportivo (իսպաներեն). 2018-08-03. Արխիվացված է օրիգինալից 2020-10-01-ին. Վերցված է 2018-11-29-ին.
- ↑ «Альбасете VS. Депортиво Ла-Корунья 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018—08—17. Արխիվացված է օրիգինալից 2019-09-09-ին. Վերցված է 2020-12-06-ին.
- ↑ «Sporting Clube De Portugal announcement» (պորտուգալերեն). Sporting CP. 2019-07-14. Արխիվացված օրիգինալից 2019-12-10-ին. Վերցված է 2019-07-14-ին.
- ↑ «Вильярреал VS. Гранада 4:4» (անգլերեն). soccerway.com. 2019—08—17. Արխիվացված է օրիգինալից 2019-12-30-ին. Վերցված է 2020-12-06-ին.
- ↑ «Реал Мадрид VS. Гранада 4:2» (անգլերեն). soccerway.com. 2019—10—05. Արխիվացված է օրիգինալից 2020-12-03-ին. Վերցված է 2020-12-06-ին.
- ↑ Calvo, Fran (2021-06-30). «Los héroes del EuroGranada: Domingos Duarte» [EuroGranada's heroes: Domingos Duarte] (իսպաներեն). Granada en Juego. Արխիվացված օրիգինալից 2021-10-28-ին. Վերցված է 2021-10-28-ին.
- ↑ Roberts, Mike (2021-09-20). «Barça 1–1 Granada: Incomplete fightback». FC Barcelona. Արխիվացված օրիգինալից 2021-10-29-ին. Վերցված է 2021-09-21-ին.
- ↑ «Португалия (до 19) VS. Израиль (до 19) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2014—07—19. Արխիվացված է օրիգինալից 2017-08-21-ին. Վերցված է 2020-12-06-ին.
- ↑ «Венгрия (до 19) VS. Португалия (до 19) 1:6» (անգլերեն). soccerway.com. 2014—07—22. Արխիվացված է օրիգինալից 2019-02-22-ին. Վերցված է 2020-12-06-ին.
- ↑ «Австрия (до 19) VS. Португалия (до 19) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2014—07—25. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2020-12-06-ին.
- ↑ «Португалия (до 19) VS. Сербия (до 19) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2014—07—28. Արխիվացված է օրիգինալից 2019-02-23-ին. Վերցված է 2020-12-06-ին.
- ↑ «Германия (до 19) VS. Португалия (до 19) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2014—07—31. Արխիվացված է օրիգինալից 2019-02-23-ին. Վերցված է 2020-12-06-ին.
- ↑ «Катар (до 20) VS. Португалия (до 20) 0:4» (անգլերեն). soccerway.com. 2015-06-03. Արխիվացված օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2020-12-06-ին.
- ↑ «Португалия (до 20) VS. Сенегал (до 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015-05-31. Արխիվացված օրիգինալից 2022-01-02-ին. Վերցված է 2020-12-06-ին.
- ↑ «Португалия (до 20) VS. Новая Зеландия (до 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015-06-11. Արխիվացված օրիգինալից 2015-07-04-ին. Վերցված է 2020-12-06-ին.
- ↑ «Колумбия (до 20) VS. Португалия (до 20) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015-06-06. Արխիվացված օրիգինալից 2017-07-10-ին. Վերցված է 2020-12-06-ին.
- ↑ «Бразилия (до 20) VS. Португалия (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015-06-14. Արխիվացված օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2020-12-06-ին.
- ↑ Cole, Richard (2020-11-11). «Debutants shine as Portugal put seven past Andorra». PortuGOAL. Արխիվացված օրիգինալից 2020-11-25-ին. Վերցված է 2020-11-11-ին.
- ↑ «Португалия VS. Андорра 7:0» (անգլերեն). soccerway.com. 2020-11-11. Արխիվացված օրիգինալից 2020-11-11-ին. Վերցված է 2020-12-06-ին.
Արտաքին հղումներ
|